25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է այսքան վատ

«Քանի որ պարոն վարչապետը նախկինում խմբագիր է եղել եւ իր գործունեության հիմքում եղել է խոսքը, գրիչը, բայց ոչ երբեք արդյունքը, պետք է հիշեցնեմ, որ քաղաքականությունը, իսկ առավել եւս արտաքին քաղաքականությունը արդյունավետություն է, այլ ոչ թե զազրախոսություն»,-  Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Հայաստանի գործող իշխանության արտաքին քաղաքականությանը :

Շարմազանովի խոսքով, երբ Փաշինյանին լսում ենք, թվում է, թե ամեն ինչ շատ լավ է ու այս 6,5 ամսվա ընթացքում Բոլթոնն էլ, Պուտինն էլ, Մակրոնն էլ,  Ալիեւն էլ՝ հիացած են Հայաստանի արտաքին քաղաքականությամբ ու Հայաստանի արտաքին քաղաքականությունն ու  անվտանգությունն առաջ է գնում դեպքի երջանիկ ու հպարտ Հայաստան, բայց, ըստ նրա,  ցավոք, իրականությունն այլ է:  

Էդուարդ Շարմազանովը մի քանի փաստ նշեց. «Փաշինյանը հայտարարում է, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են, բայց Ռուսաստանի հետ որեւէ պայմանագիր ստորագրված չէ, խոսում է, որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները փայլուն են, բայց դժվար թե  Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնի ՀՀ ներկայացուիչը, եթե դա այդպես լինի, ամբողջ քաղաքական պատասխանատվությունն ընկնելու է Փաշինյանի վրա, եթե անգամ զբաղեցնի էլ, այդ պաշտոնյան կաշկանդված է լինելու, որովհետեւ իր անհեռատես գործունեությամբ նա ստվեր գցեց ՀԱՊԿ հեղինակության վրա»:

Հաջորդ խոսուն փաստը ԱԺ փոխնախագահի խոսքով, ՀԱՊԿ-ին ԽՎ տեղափոխումն է Երեւանից, այն դեպքում, երբ  Հայաստանի նախկին իշխանությունները եւ գործող խորհրդարանի ղեկավարույթունը շուրջ մեկ տարի աշխատել էին , որ ՀԱՊԿ ԽՎ լիագումար նիստն առաջին անգամ անցկացվեր մեր երկրում:

Շարմազանովը նաեւ հիշեցրեց ՌԴ նախագահ Պուտինի՝ Հայաստան այցի հետաձգման փաստը ու նկատեց, եթե հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ լավ լիներ, Ռուսաստանը կարտահանձներ Միքայել Հարությունյանին, որի դեմ ինչպես գիտենք, քրեական գործ է հարուցել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ