19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայ մարզիկները խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում արժանացել են բարձրագույն պարգևների

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող խուլերի ըմբշամարտի աշխարհի 3-րդ առաջնությունում, որին մասնակցում են 19 երկիր, հիանալի հանդես եկան “Խուլերի hայկական սպորտային կոմիտե” հասարակական կազմակերպության մարզիկները: Հունա-հռոմեական ոճում հանդես եկող հինգ հայ մարզիկներից երեքն արժանացել են մրցանակների:

55 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել երևանցի Սարգիս Սարգսյանը (մարզիչ՝ Կամո Կիրակոսյան): Աշխարհի առաջնության  արծաթե մեդալակիրներ են դարձել 60 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Հարությունյանը, Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքից (մարզիչ՝ Անդրանիկ Գրիգորյան) և 84 կգ քաշային կարգում հանդես եկող երևանցի Նարեկ Նիկողոսյանը (մարզիչ՝ Ալեքսանդր Մարկոսյան):

Միջազգային նման խոշոր մրցասպարեզներում Հայաստանի խուլ մարզիկների ավանդաբար հաջող մրցելույթները ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և “Խուլերի hայկական սպորտային կոմիտե” հասարակական կազմակերպության մշտապես  սերտ համագործակցության դրսևորումներից է:

Ի դեպ, խուլերի շրջանւմ իրականացվող զանգվածային-առողջարարական միջոցառումների ուղղությամբ կատարվող աշխատանքները գտնվում են ոչ միայն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, այլ նաև “Խուլերի hայկական սպորտային կոմիտե” հասարակական կազմակերպության մշտական հոգածության ներքո:

Շնորհավորում ենք մեր մարզիկներին աշխարհի առաջնությունում հաջող հանդես գալու կապակցությամբ:

Henaran.am -ին   տեղեկացնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ