19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պատգամավորներին զանգել եմ. փոխվարչապետը բացում է փակագծերը

Արտահերթ ընտրություններ միեւնույն է, լինելու են, եւ լինելու են այն Ընտրական օրենսգրքով, որն այդ պահին կգործի։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։

«Ես չեմ կարող կանխատեսել քվեարկության արդյունքներն այս անգամ, բայց նաեւ զանազան կողմերից հայտարարություններ եւ  հավաստիացումներ եմ լսում, որ բազմաթիվ պատգամավորներ պատրաստվում են կողմ քվեարկել։ Ինչպես եւ նախկինում, ես ուզում եմ վերա հաստատել մեր դիրքորոշումը՝ արտահերթ ընտրություններ միեւնույն է, լինելու են, եթե հիմա վարչապետ չընտրվի եւ լինելու են այն Ընտրական օրենսգրքով, որն այդ պահին կգործի։ Կընդունեն առաջարկությունները՝է կլինի նորով, չէ՝ կլինի հնով։ Ես հույս ունեմ, որ բոլոր 105 պատգամավորների մոտ ի վերջո կամրապնդվի այն պնդումը, որ երկիրն այելեւս պետք չէ տանել ցնցումների, քանի որ պետք է լինեն  խորհրդարանական ընտրություններ»,-ասաց Արարատ Միրզոյանը։

Նրա կարծիքով՝ ավելի լավ կլինի, որ նոր Ընտրական օրենսգրքով լինեն ԱԺ արտահերթ ընտրությունները, քանի որ այն ավելի ժողովրդավարական է, ավելի լավ հնարավորություններ են ընձեռում բոլոր  քաղաքական ուժերին։ ԱԺ որոշ պատգամավորների հետ էլ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց ունեցել է, սակայն, իր պնդմամբ, միայն նրանց կարծիքը ճշտելու նպատակով։

«Ես մի քանի պատգամավորների զանգել եմ նախ որպիսությունը հարցնելու, հետո հասկանալու դիրքորոշումը, բայց, իհարկե, ճնշումների, ոչ անգամ խնդրանքների մասին խոսք չկա, դա կարծիքի հարցում էր։  Տարբեր պատգամավորների հետ այդ օրերին խոսակցություններ ունեցել եմ»,-ասաց նա։

Արարատ Մրզոյանը վստահեցրեց, որ գալիք  խորհրդարանական ընտրությունները լինելու են առավելագույն թափանցիկ, ժողովրդավարական ընտրությունները Հայաստանում եւ մոլորակի վրա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ