24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Եթե Փաշինյանին հաջողվի, պատմական իրողություն կունենանք. Ժողովուրդ

1997 թվականի գարնանից առ այսօր Հայաստան-Արցախ-Ադրբեջան եռակողմ ձեւաչափով բանակցություն տեղի չի ունեցել, ղարաբաղյան կողմի մասնակցությունը բանակցություններին դադարեցվել է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս մասին նշեց Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը` խոսելով Արցախի` բանակցային սեղանից դուրս մնալու մասին: Սակայն պաշտոնական փաստաթղթերով նաեւ ապացուցված է, որ 1998-ին դեռ Ղարաբաղին վերաբերվում էին որպես պաշտոնապես բանակցող կողմի:

Եվ ստացվում է` այդ գործընթացը եղել է փուլային տարբերակով: 1-ին փուլը արձանագրվել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանիպաշտոնավարման տարիներին, իսկ փաստաթղթային մասն էլ շարունակաբար դադարեցվել է արդեն Ռոբերտ Քոչարյանի օրոք: Բայց այդ տարիներին համանախագահներն իրենց դիրքորոշումը ամեն անգամ Արցախ գնալով են արտահայտել։ Սա նշանակում է, որ հիմա շատ ավելի կարեւոր է ոչ թե հարցը՝ ում մեղքով է ԼՂ-ն դուրս մնացել բանակցային սեղանից, այլ արդյոք հիմա Նիկոլ Փաշինյանին կհաջողվի՞ բանակցային գործընթացում ներգրավել Արցախին: Եթե այո, ապա նշանակում է՝ պատմական իրողություն կունենանք:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ