19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ-ից հակադարձում են Վաշինգտոնին

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ճիշտ չի համարում ամերիկյան ու ռուսական սպառազինության համեմատությունը Հայաստան այցելած ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի կողմից և կոչը Հայաստանին՝ գնել ամերկյան ռազմական տեխնիկա, քանի որ այն ավելի լավն է։

«Ընդհանուր առմամբ, պետք է նշեմ, որ պայմանավորվածության ու միջազգային  կոնվենցիաների համաձայն՝ հակամարտող երկրներին ճիշտ չէ զենքեր վաճառելը։ Անկախ նրանից՝ դա կվերաբերի Միացյալ Նահանգներին, թե Ռուսաստանին։ Դա ավելի է լարում իրավիճակը։ Ես կարծում եմ, որ այդքան էլ ճիշտ չէ նման հայտարարություններով շահագրգռել կողմերին, թե ում զինատեսակներն են ավելի հզոր ու ավելի ուժեղ», – ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում ասաց Վահրամ Բաղդասարյանն՝ ընդգծելով.

«Մենք չենք գնում պատերազմի, մենք գնում ենք խաղաղ ճանապարհով բանակցային պրոցեսներով խնդրի կարգավորմանը, որը նաև համահունչ է Մինսկի խմբի մոտեցումներին։ Իհարկե, եթե իրավիճակն այնպիսին է, որ մենք պետք է նաև մտածենք մեր ռազմական հզորացման մասին, այստեղ մասնագետների կարծքիներն են կարևոր՝ ինչն է նպատակահարմար ու ինչպես պետք է մենք զինվենք»։

Անդրադառնալով Ջ. Բոլթոնի մեկ այլ հայտարարության, թե Հայաստանը պետք է հրաժարվի իր պատմության կաղապարներից, ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց՝ Հայաստանը չունի պատմության կաղապարներ:

«Մենք ունենք ազգային արժեքներ և անթույլատրելի է դրանցից հրաժարվելը։ Դրա տողատակերում հասկանում ենք՝ մեր ավանդական ընտանիքները, մեր տարածքները, մեր պատմական ձեռքբերումները, Ղարաբաղյան հարցը։ Դրանք բոլորը պատմություն են, իսկ պատմությունից, անցյալից հրաժարվել, նշանակում է կասկածի տակ դնել ապագան», – ասաց Վահրամ Բաղդասարյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ