29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Փաշինյանը թույլ տվեց անմեղության կանխավարկածի կոպիտ խախտում

1525179885-4062

Նիկոլ Փաշինյան – «Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ կա գործ, որն արդեն 100 տոկոսով ապացուցված գործ է, (…) նախաձեռնություն է լինելու այդ պատգամավորին կալանավորելու վերաբերյալ։ (…) կրկնում եմ՝ տարբերակ չկա․ այդ պատգամավորը կալանավորվելու է (…)»։

Վարչապետն անզգուշություն ցուցաբերեց, ինչի արդյունքում՝
1. թույլ տվեց անմեղության կանխավարկածի կոպիտ խախտում՝ ապացուցված համարելով մի դեպք, որով ոչ միայն օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չկա, այլ նույնիսկ չկա մեղադրանք կամ կասկածանք:
2. պետության ղեկավարի նման հայտարարությունը կարող է դիտվել քաղաքական իշխանության կողմից քրեական գործի ընթացքի վրա միջամտություն.
3. Նախաքննական մարմինն ուզի, թե չուզի կալանքի միջնորդություն է ներկայացնելու դատարան՝ տվյալ անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:
4. Դատարանները կարող եմ և ամենայն հավանականությամբ կաշկանդված են լինելու այս գործով ինչպես միջանկյալ, այնպես էլ վերջնական դատական ակտեր կայացնելիս:

Հ.Գ. Որքան էլ հայտարարությունը փաստարկված լինի, այնուամենայնիվ քաղաքական իշխանությունները ուղղակի պարտավոր են ձեռնպահ մնալ նման հայտարարություններ անելուց:

 

Գուրգեն Հարությունյան

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ