25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Փաշինյանի ծիծաղը կգա Շարմազանովի ասածի վրա

«Լույս» դաշինքը արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Հանրապետութուն» կուսակցության հետ, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։ Նա չբացառեց, որ նոր խորհրդարանում իրենց դաշինքը կարող է լինել երկրորդ ուժը։

Դիտարկմանը, թե ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նկատել է, որ ի դեմս «Լույս» դաշինքի, իշխանությունը գրպանային ընդդիմություն կունենա խորհրդրանում, Գորգիսյանը հղում արեց Փաշինյանին. «Նույնիսկ Նիկոլ Փաշինյանի ծիծաղը կգա այն արտահայտության վրա, որ մենք կարող ենք լինել գրպանային ընդդիմություն։ Հանրապետականները միշտ ամեն ինչ չափում են, ժողովրդական խոսքով ասած, իրենց արշինով»։

Դիտարկմանը, թե իրենց մշտապես կապում են «սև» ուժերի հետ, Գորգիսյանն ասաց.
«Անընդհատ չենք ապացուցելու, որ մենք, ասենք, ընձուխտ չենք»։

 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ