29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Հայկական իրականությունը վերածվում է ծանր մղձավանջի. Իրատես

3292111

Հայկական իրականությունը վերածվում է ծանր մղձավանջի: Կրկին ու կրկին հիշենք Հռոմի պապի նա­խորդ օրվա բարձրաձայնումը եվրոպական պոպուլիզմի ու Հիտլերի մասին, որին «ընտրեց իր իսկ ժողո­վուրդը» մեծ ոգևորությամբ, որն էլ աշխարհն ու գեր­մանական ժողովրդին ներքաշեց պատերազմի մեջ կործանելով երկրներ, միլիոնավոր մարդկանց կյան­քեր:

Այն, ինչ կատարվում է այսօր հայաստանյան ներ­քաղաքական կյանքում, ուղղակի աբսուրդ է: Մեկ մար­դու մոնոթատրոն, որը ինչ ցանկանում, անում է, ինչ ու­զում, խոսում է, և այդ բոլորը ժողովրդի անունից: Հրա­ժարվում է, հաթաթա տալիս, հետո էլի հրաժարվում ու էլի հաթաթա տալիս, մտքեր հայտնում, որոնք առողջ բանականության հետ շատ քիչ աղերսներ ունեն:

Ակնհայտ է՝ մեկ դերասանի այս մոնոթատրոնում իրականության զգացողության կորուստն ամենաբնորոշն է, անդրադարձավ նաև ՀՅԴ պատգամավորներից մեկը, արձանագրելով՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո, երբ «ժողովրդի» կամքով, Երևան քաղաքի ընտրությունների հանգույն, պառլա­մենտում կլինի մեկ ուժի մոնոպոլիա, ժողովրդի հզոր «սերը» վայելող այդ ուժի համար խնդիր չի լինի մարիխուանայի օրինականացումը, միասեռ ամուսնությունների և մանկատներից նրանց տրվելիք երեխաների օրենքով ամրագրումը:

ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գա­լու «անհրաժեշտության» մասին չասվեց, սակայն մեր կողմից ավելացնենք ղարաբաղյան «գրավյալ» հողե­րի վերադարձը «խաղաղության դիմաց», ինչպես ձևակերպել էր Հայաստանից հեռացող պարոն Միլսը:

Այս իրողություններին զուգահեռ նկատենք Հա­յաստան ժամանած ամերիկյան բարձրակարգ էմիսարների այցերը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, Կանադայի վարչապետ Թրյուդոյի այցերի «կողքին»: Եվ դա այն պահին, երբ Դոնալդ Թրամփն արտաբերել է Ռուսաստանի հետ կարճ և միջին հեռահարության միջուկային հրթիռների հայտնի համաձայնագրից դուրս գալու մասին՝ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական միստր Բոլթոնի Պուտինի-Լավրովի-Շոյգուի. ապա և Ալիևի հետ ունեցած հանդիպումներից հետո Հայաստան «գործուղելու» «պահին»:

Հիշենք՝ Բոլթոնը Ռուսաստանում քննարկել է Կովկասին, Ադրբեջանում՝ Ղարաբաղին վերաբերող հար­ցեր: Նա սենսացիոն հայտարարություն էր արել Ադրբեջանում. այն է Ղարաբաղյան խնդիրը ոչ թե տարածաշրջանային, այլ միջազգային հետաքրքրության առարկա է:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ