19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Խուճապ՝ Ծառուկյանը հրաժարվում է Ժամանակ

Չնայած խորհրդարանական ընտրություններին չափազանց կարճ ժամանակ է մնացել, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հրաժարվում է հանդիպել կուսակցության պատգամավորական խմբակցության անդամների հետ և քննարկել խորհրդարանական ընտրությունների անցկացման հետ կապված հարցերը: ԵԱՄ համագումարում Ծառուկյանի հայտարարությունը, թե պատգամավորական կազմը էականորեն թարմացվելու է, պատգամավորների մոտ խուճապ է առաջացրել, քանի որ նրանք չգիտեն՝ իրենք լինելու են ցուցակում, թե ոչ:

Հենց դրանով է պայմանավորված Վարդան Ղուկասյանիհայտարարությունը, որ ինքը կողմ չի քվեարկելու ԸՕ-ի փոփոխությանը, չնայած Ծառուկյանը պատրաստվում է հոկտեմբերի 29-ին հրավիրված արտահերթ նիստին անձամբ ներկայանալ խորհրդարան և կողմ քվեարկել փոփոխությանը: Ռեյտինգայինով ընտրված և տեղերում ձայն ունեցող պատգամավորները հասկանում են, որ ռեյտինգային ընտրակարգի վերանալուց հետո իրենք ընդհանրապես հայտնվելու են քաղաքական լուսանցքում:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ