28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Պետք է անհապաղ բացատրություններ պահանջել Նիկոլից

2412803081540481042

Բեղավոր Բոլթոնը Երևանում հայտարարեց, որ Հայաստանը պետք է դուրս գա պատմական կաղապարներից և տեսակետ հայտնեց, որ այն հանգամանքը, երբ Հայաստանն իր զենքի մեծ մասը ձեռք է բերում Ռուսաստանից, իսկ Ադրբեջանն իր զենքի 80 տոկոսն է ձեռքբերում Ռուսաստանից չի նպաստում հակամարտության կարգավորմանը, քանզի Ռուսաստանը մեծ ազդեցություն ունի կողմերի նկատմամբ և սա չի բերում խաղաղության…

Փաստորեն Նահանգները Բոլթոնի բեղերով Նիկոլին հստակ ասում են, որ Արցախյան խնդիրը կլուծվի միայն այն ժամանակ , երբ Հայաստանը կտրի իր կապերը կամ գոնե թուլացնի Կրեմլից՝ հնարավորություն տալով ԱՄՆ-ին ավելի խորը ներգրավվել մեր տարածաշրջան, Հայաստանը պետք է զենք գնի նաև Նահանգներից և միայն նման դեպքում մեր ռեգիոնում խաղաղություն կտիրի:

Վաշինգտոնի նման մտածողությունը նորություն չէր որևէ մեկիս համար և այս ամենում ամենահետաքրքիր հարցն այն է, թե ինչու պաշտոնական Վաշինգտոնը նման հարցադրումներ չէր անում Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին , թե ինչն է, Նիկոլի իշխանության գալով, պաշտոնական Վաշինգտոնում հույս առաջացրել, որ պաշտոնական Երևանը հիմա արդեն պատրաստ է ԱՄՆ -ի կողմից նման հարցադրումներ լսելու, թե՞ Նիկոլը մինչ հեղափոխությունը կամ հեղափոխությունից հետո ինչ որ բան է խոստացել ԱՄՆ-ին…

Նիկոլը չափազանց վտանգավոր աշխարհաքաղաքական խաղի մեջ է ներքաշում Հայաստանը և Արցախը, և ես կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին անհապաղ քաղաքական լայն ֆորմատով քննարկումներ սկսել և պահանջել վարչապետ Փաշինյանից , որպեսզի վերջինս հրապարակայնորեն բացատրություններ տա՝ թե ինչու է ԱՄՆ-ն իր հետ նման հույսեր կապում և ինչու է հենց այս պահին նման հայտարություններով հանդես գալիս:

Մինչ Փաշինյանը հստակ բացատրություններ չտա և հստակ երաշխիքներ չտա, որ հայ-ռուսական հարաբերություններում որևէ ներքին դավադրություն չի չի կազմակերպում Նահանգների հետ, չի կարելի թույլ տալ այս խորհրդարանի լուծարում, քնազի եթե նիկոլն իսկապես փորձում է Նահանգների հետ միասին հակառուսական օրակարգ ձևավորել Հայաստանում, ինչը կտրուկ սրելու է նաև հայ-իրանական հարաբերությունները հաշված օրերի ընթացքում, այս խորհրդարանը պարտավոր է առաջադրել և ընտրել այլ թեկնածու վարչապետ՝ իշխանությունից անհապաղ հեռացնելով Նիլոլին:

Մի մոռացեք, որ մինչ իշխանության գալը Նիկոլը միշտ աչքի է ընկել իր հակառուսական հայացքներով և մենք չենք կարող բացառել , որ ինչ որ պահից Նիկոլը դարձյալ չի սկսելու պաշտպանել Արևմուտքի շահերը և հիմա պրոռուսական հայացքներ է ցուցադրում ՝ ունենալով միայն մեկ նպատակ՝ ժամանակ շահելու և գործող պրոռուսական հայացքներով համալրված Ազգային ժողովից ազատվելու համար…

Մենուա Հարությունյան

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ