19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանի պրոբլեմը. Հրապարակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյա­նի պրոբլեմը, ըստ իս, այն է, որ նա շարունակում է աշխարհին նայել խմբագրի աչքով՝ խմբագրականներ է գրում, վերլուծություններ եւ լրագրողական հետաքննություններ անում ու դավադրություններ հայտնաբերում, հեգնում եւ հանդիմանում է քաղաքա­կան գործիչներին, բռնում նրանց ստե­րը, կասկածներ հայտնում, վարկած­ներ առաջ քաշում, անանուն տեղե­կություններ հրապարակում:

Այսինքն՝ այն, ինչ անում են լրագրողներն իրենց ամենօրյա աշխատանքում: Բայց այդ վարքը երկրի վարչապետի կողմից, առնվազն, տարօրինակ է: Երկրի թիվ մեկ դեմքը չպետք է վարկաբեկի ընտր­ված թեկնածուին, եթե նա ժողովրդի քվեին է արժանացել, եւ չպետք է մե­ղադրի մի ամբողջ մարզի բնակչու­թյանը՝ ասելով. «Հեղափոխությունը Սյունիք չի հասել, Սյունիքում հեղա­փոխություն տեղի չի ունենալու, քանի դեռ մարզում կան տնտեսական եւ քրեական ուժեր»:

Վարչապետը չպետք է կիրառի «կապանյան մոդել» տերմի­նը, ինչ է թե «ՔՊ» ներկայացուցիչը չի դարձել քաղաքապետ: Վարչապե­տը չպետք է մեղադրի քաղաքական որեւէ ուժի՝ իշխանության ձգտելու, սեփական օրակարգն ունենալու, քաղաքական հակառակորդի դեմ քաղաքական քայլեր անելու համար: Վարչապետը չի կարող մի որջ համա­կարգ անվանել «մաֆիոզ կառույց», երբ 6 ամսվա մեջ այդ համակարգից ոչ մեկը չի պատժվել, նոր նշանակում­ներն էլ կատարվել են հին կադրային բանկից:

Վարչապետն իրավունք չունի նախաքննության ընթացքում գտնվող գործով հայտարարել՝ շուտով կհրապարակենք «Երրորդ հանրապետու­թյան պատմության ամենախոշոր կաշառքի դեպքը», երբ իր նախորդ նմանօրինակ հայտարարության արդ­յունքում, պարզվեց, Մանվել Գրիգորյանի՝ ԵԿՄ նախագահի նկատմամբ ընդամենը զենք-զինամթերքի հոդ­վածն են կարողանում ապացուցել: Ու էլի բազում հայտարա­րություններ, որոնք համա­տեղելի չեն վարչապետի պաշտոնի հետ:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ