20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ո՞վ է Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը դեմ քվեարկած միակ պատգամավորը

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը դեմ քվեարկած միակ պատգամավորը Սամվել Ալեքսանյանն է: Քիչ առաջ խորհրդարանում տեղի ունեցավ վարչապետի ընտրության քվեարկությունը:

Միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էր: Փաշինյանը իր ելույթի հենց սկզբում հայտարարեց, որ վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում՝ շեշտելով, որ Ազգային ժողովը չպետք է քվեարկի իր թեկնածության օգտին:

Քվեարկությունից առաջ «Ծառուկյան», ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցելու քվեարկությանը, իսկ «Ելք» խմբակցությունը հայտնեց, որ քվեարկելու են ձեռնպահ: Վարչապետի պաշտոնում Փաշինյանի թեկնածությանը ոչ մի պատգամավոր կողմ չքվեարկեց, 11 պատգամավոր ձեռնպահ էր քվեարկել, իսկ մեկ պատգամավոր՝ դեմ:

Ազգային ժողովի նիստերի արձանագրության անհատական քվեարկություններից պարզ է դառնում, որ դեմ քվեարկած պատգամավորը Սամվել Ալեքսանյանն է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ