19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի փոփոխության փորձերն անթույլատրելի են. Շարմազանով

ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում հոկտեմբերի 24-ին հանդիպել է ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ:

Կողմերն անդրադարձել են ՀԱՊԿ ԽՎ աշխատանքներին հայ պատգամավորների ակտիվ մասնակցությանը, քննարկել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ լիագումար նիստերի աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը նշել է.

«Որպես ՀԱՊԿ անդամ երկիր՝ Հայաստանի համար ամենակարեւոր խնդիրներն անվտանգության մարտահրավերներն են: Մենք բացառապես բոլոր հակամարտությունների խաղաղ կարգավորման կողմնակից ենք եւ գտնում ենք, որ Մինսկի խմբի համանախագահությունը միակ ընդունելի ձեւաչափն է ԼՂ հակամարտության լուծման համար: Թուրքիայի ու Ադրբեջանի՝ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը փոխելու բոլոր փորձերն անթույլատրելի են եւ դատապարտելի»

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ