25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Աստծո պահպանող զորությունը

Տե’ր, օրհնում ենք Քեզ և շնորհակալություն հայտնում Քո պահպանող զորության համար:

Այո. «Պահված Աստծո Զորությամբ», այս Խոստում է – միևնույն ժամանակ` ապահովություն, որ հավատացող հոգու համար ունի իր մեջ ուրախություն և գեղեցկություն: Անփոխարինելի է պահպանությունը, քանզի նշանակում է` երաշխավորված ու ապահովված լինել: Կա նաև Պահպանություն, որ իր մեջ կրում է կյանքի թարմությունն ու մաքրությունը. այսինքն` «Աշխարհից անարատ պահված կյանք»:

Ես Երաշխավորում եմ նաև նրանց կյանքը, որոնց համար Ասել եմ իբրև Երկրի Աղ: «Դուք եք երկրի աղը. սակայն եթե աղը անհամանա, ինչո՞վ այն կաղվի. այնուհետև ոչ մի բանի պետք չի լինի, այլ միայն դուրս կթափվի և մարդկանց ոտքի կոխան կլինի»:

Ինձ հետ ունեցած սերտ շփումի դեպքում միայն այդ պահպանությունը կիրագործվի ամբողջովին: պահպանող զորությունը, որ պահում է աղը իր թարմ ու բնական վիճակում. ինչպես որ` ապականությունից պահում է աշխարհի այն մասը, որտեղ դրել եմ նրան: Սքանչելի գործ, որ կատարվում է ոչ թե գործունեությամբ, այլ պարզապես իր զորությունը պահպանելով. իր հատկությամբ:

«Աստծո կանչ»-ը գրքից

Մաքսիմ Ոսկանյանի հանրագրից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ