25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ու սրանից հետո ուզում եք նորմալ դատարաններ ունենալ. Իրավունք

Չնայած թերթի համառ ջանքերին, այնուամենայնիվ՝ տեւական ժամանակ է, որ Բարձրագյույն դատական խորհրդից (ԲԴԽ) այդպես էլ չենք կարողանում պարզել՝ ու մի կերպ շենք կարողանում՜ պւսրզել այդ կառույցն արդյոք տեղյա՞կ է, թե այդ որ դատավորներն են զանգահարել Փաշինյանին, ինչպես նա էր ասում՝ ցուցումներ ստանալու համար եւ արժանացել մերժման: ԲԴԽ-ն հենց այն մարմինն է, որը, գոնե ըստ մտահղացման, պետք է վերահսկեր եւ երաշխավորեր դատարանների եւ դատավորների անկախությունը: Բայց եթե դատավորներն իրենք են իրենց դնում ոչ անկախ կարգավիճակում՝ դրանով խաթարելով ողջ համակարգի անկախության գաղափարը, ինչ է դրա դեմ անում ԲԴԽ»-ն: Առավել եւս, որ այդ մասին պաշտոնապես հայտարարվեց, այն էլ՝ վարչապետի մակարդակով:

Հաշվի առնելով, որ թերթի նա­խորդ հարցման մեջ տեղ գտած հարցերի հստակ պա­տասխանները մենք չենք ստացել՝ ուստի կրկին դիմել էին ԲԴԽ հետեւյալ հարցերով. 

«1. Խնդրում ենք հստակ նշել՝ արդյոք հայտնի ձայնագրության մեջ տեղ գտած (հիշատակված)- դատավորի նկատմամբ ծառայողական քննություն սկսվե՞լ է, թե՛ ոչ:

2. Զանգահարե՞լ է արդյոք ՀՀ երկրորդ նախագահի գործով դատավորը ԱԱԾ պե­տին:

3. Չի՞ անհանգստացնում արդյոք ԲԴԽ-ին, որ վարչապետը հրապարակավ նշում ք* որ իրեն բազմաթիվ դատավորներ են զանգահարել՝ տարատեսակ գործերի հետ կապված:

4. Եվ, ի վերջո, խնդրում ենք նշել ո՞ր դատավորներն են զանգահարել վարչա­պետին, որովհետեւ դրանում առաջինը հենց ԲԴԽ-ն պետք է հետաքրքրված լի­ներ, քանի որ հենց ԲԴԽ-ի հեղինակու­թյան վրա է անդրադառնում այդ ամենը»:

Եվ կրկին ոչինչ չասող, խուսափոխական պատասխան, որը ներկայացնում ենք ստորեւ. 

«Ի պատասխան Ձեր 08.10.2018 թվա­կանի գրության՝ տեղեկացվում է, որ դրա­նում բարձրացված նույնաբովանդակ հարցերին տրվել է պատասխան ՀՀ դատական դեպարտամենտի 28.09.2018թ.
թիվ Ե-7905 գրությամբ:  Այդուհանդերձ, այն հարցի կապակցությամբ՝ զանգահարե՞լ է արդյոք ՀՀ երկրորդ նախագահի գործով դատավորը ԱԱԾ պետին, թե՝ ոչ, լրացուցիչ տեղեկացվում է, որ
տվյալ դատական գործը քննած դատավորը հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե որ դատավորներն են զանգահարել ՀՀ վարչապետին, կարծում ենք, հնարավոր կլինի ճշտել ՀՀ վարչապետի աշխատակազմից»: Իսկ մենք միամտաբար կարծում  էինք, որ դատավորների անկախության երաշխավոր ԲԴԽ-ն, վարչապետի հայտարարությունը լսելուն պես, պետք է մտահոգված նետվեր եթե ոչ Փաշինյանի մոտ, ապա գոնե նրա աշխատակազմ եւ պարզեր, թե կոնկրետ այդ ո՞ր դատավորներն են, որ համառորեն վերեւներից ցուցմունք են խնդրում դրանով բառացիորեն ոչնչացնելով «դատավորի ան­կախություն» բուն գաղափարը:

Բայց, ել­նելով այն հանգամանքից, որ ԲԴԽ-ից հա­մառորեն խուսափում են հստակ պատաս­խաններից, ավելին՝ մեզ են առաջարկում՝ պարզել, թե խոսքը որ դատավորների մասին է, մնում է ենթադրել, որ տվյալ կառույցը ոչինչ չի արել համակարգը խայտառակող դատավորների ինքնությունը պարզելու ուղղությամբ: Դա էլ նշանակում է, որ եթե չեն պարզել, ապա պատժելու մասին խոսելը ֆանտաստիկայի ժանրից է:

 

Այսպիսով, ի՞նչ պատկեր ենք ստա­նում: Առաջինը, դեռ ամիսներ առաջ վարչա­պետի արած հայտարարությունը ցույց է տալիս, որ դատական համակարգում դեռ բազում են այն դատավորները, որոնց ոչ թե վերեւներից ասում են, եւ նրանք էլ ստիպված պատվիրված վճիռների են գնում, այլ հենց իրենք են վազում վերին հրահանգների ետեւից: Իսկ դա նշւսնակում է, որ այն գործերի հետ կապված, որոնք տվյալ դատավորները կհամարեն, որ բացարձակ հետաքրքիր չեն վերեւներից, վիճռները կարող են կայացվել այլ բնույթի գործոններից ելնելով ծանոթ-բարեկամ, կաշառք եւ այլն:

Երկրորդը, նման դատավորների հետ կապված՝ ԲԴԽ-ից ստացված խուսափո­ղական պատասխանները եկան հուշե­լու, որ խնդրիը որեւէ կերպ կարգավորված չէ: Այսինքն, նույն ցուցմունքների սպա­սող դատավորները իրենց տեղերում են, մի հասարակ նկատողություն անգամ չեն ստացել, եւ միամտություն կլիներ մտածել, թե ինչ-որ կերպ վճիռներ կայացնելու նրաց շարժառիթները փոխվել են:

Երրորդ. ԲԴԽ-ի նման դիրքորո­շումը ցույց է տալիս, որ կամ իրավիճակը բացարձակապես այս կառույցից կախված չէ, կամ այն որոշել է ավելորդ տեղը վճռական ակտիվությունների ցուցադրման չգնալ, մինչեւ պարզ կլինի, թե ում գլխին ինչ է գալիս:

Մինչդեռ ստացվում է, որ վարչա­պետի մակարդակով խոսվում է դատա­վորների ապօրինի հակումների մասին, այսինքն, տրամաբանորեն, հնչեցվում է հորդոր-պահանջ նմաններին օրենքի դաշտ հրավիրել, սակայն կատարող պարզապես չկա: Կամ էլ մյուս տարբերա­կը՝ վարչապետն ասաց ընդամենը ասե­լու համար, այսինքն՝ որեւէ հորդոր-պա­հանջ էլ չկար: Բնական է, երկու տարբե­րակի դեպքում էլ հարվածն ուղղվում է նորմալ, օրինական երրորդ իշխանու­թյուն ունենալու տեսլականին:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ