28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Տնտեսական անկում. կառավարությունը պետք է տեղից շարժվի. Ժամանակ

Без названия (1)

ՀՀ Ազգային վիճակագ­րական կոմիտեն հրապա­րակել է 2018թ. սեպտեմ­բեր ամսին ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:

Համաձայն շտապ հավաք­ված տվյալների ամփոփման՝ 2018թ. հունվար-սեպտեմբերին 2017թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ տնտե­սական ակտիվության ցուցա­նիշը (ՏԱՑ) կազմել է 106.5%: Նախորդ տարվա սեպտեմբե­րի նկատմամբ աճը կազմել է 100.2%, իսկ 2018թ. սեպտեմ­բերի աճը օգոստոսի նկատ­մամբ կազմել է 108.5%:

2018-ի հունվար-սեպտեմբեր ժամանակահատ­վածների համեմատությունից պարզվում է, որ արդյունաբե­րությունն արձանագրել է 4%- անոց աճ, շինարարությունը՝ 7.6%-անոց, առեւտուրը՝ 9.6- անոց, ծառայությունների ոլորտը գրեթե 20%-ով աճել է: Աճել է միջին ամսական ան­վանական աշխատավարձը: Արտաքին առեւտուրը շարու­նակում է ավելի քան 20%- անոց աճը, ընդ որում՝ արտա­հանումն աճել է 11.6%-ով, ներմուծումը՝ գրեթե 30%-ով: Թերեւս ամենափոքր աճերից մեկը գրանցվել է էլեկտրաէ­ներգիայի արտադրության ոլորտում՝ 10.5%: Միակ ճյու­ղը, որտեղ անկում է արձա­նագրվել՝ գյուղատնտեսու­թյունն է’ 5.2%:

Ավելի համեստ են 2017-ի եւ սեպտեմբեր ամիսնե­րի համեմատական ցուցանիշները: Այս հարթությունում արդյունաբերության ոլոր­տում արձանագրվել է մոտ 1%-անոց աճ: Շինարարությունում աճը կազմել է 3.5%, առեւտրաշրջսսնառությունում՝ 8.8%, ծառայություննե­րի ոլորտում՝ դարձյալ մոտ 20%, միջին ամսական ան­վանական աշխատավարձն աճել է 6%֊ով:

Մյուս ոլորտներում անկման միտումներ են արձանագր­վել: Մասնավորապես, գյուղատնտեսությունում անկու­մը հասել է 17-18%-ի, էլեկտ­րաէներգիայի արտադրու­թյունը նվազել է 5.5%-ով, ար­տաքին առեւտրաշրջանա- ռությունը’ 3.6%-ով, ընդ որում՝ արտահանումը՝ 11,6%- ով, իսկ ներկրումը՝ 9.3%-ով: Ավելի քան 1%-ով նվազել է նաեւ արդյունաբերական ար­տադրանքի գների ինդեքսը: Սեպտեմբերին աճի մի­տումները որոշակիորեն դանդաղել են նաեւ օգոստոս ամսվա համեմատությամբ: Սեպտեմբերին, օգոստոսի համեմատությամբ, արդյու­նաբերական արտադրանքի ծավալն աճել է 0.6%-ով, շի­նարարության ծավալը՝ 4.4%-ով, առեւտրաշրջանառությունը՝ 2.1%-ով, ծառա­յությունների ծավալը՝ 5.7%- ով:  Գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է ավելի քան 50%-անոց աճ: Մնացած դեպքերում հիմնականում նվազման միտումներ են, արտաքին առեւտրաշրջանառության պարագայում՝ ավելի քան 10%-անոց:

Իհարկե, արձանագրված տնտեսական աճի դանդաղե­լու գործում մեծ է գյուղատն­տեսության բացասական դե­րակատարությունը, բայց սխալ կլինի տնտեսության զարգացման միտումների անկումը պայմանավորել մի­այն գյուղատնտեսությամբ՝ հատկապես, որ անկման մի­տումներն ակնառու են ար­տաքին առեւտրաշրջանառության, մասնավորապես արտահանման ոլորտում, էներգետիկայում, վերջին տարիների բավականին կա­յուն, գրեթե երկնիշին մոտե­ցող աճից հետո անկում է ար­ձանագրվում նաեւ արդյու­նաբերության ոլորտում: Բնականաբար, այս ոչ այն­քան բարենպաստ զարգա­ցումներում անպայման կան օբյեկտիվ գործոններ, բայց եւ սուբյեկտիվ գործոնների դերակատարությունը շատ մեծ է, որ պետք է ճիշտ գնահատել եւ համապատասխանաբար վերանայել դրսեւորվող մոտեցումները:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ