25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ում իրավիճակ է փոխվել. Ժողովուրդ

Հանրապետական խմբակցության ներսում իրավիճակ է փոխվել: Եվ եթե նախկինում նրանք ամեն կերպ փորձում էին չխոչընդոտել Նիկոլ Փաշինյանիկառավարության աշխատանքը եւ կողմ էին քվեարկում վերջիններիս ներկայացրած նախագծերին, ապա այժմ ճիշտ հակառակն են անում:

Ընդ որում, ՀՀԿ խմբակցության անդամները հենց կառավարություն-ԱԺ համահունչ աշխատանքն էին օրինակ բերում` որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունները հապշտապ չանցկացնելու պատճառ: «Աժ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չենք տեսնում: Մենք հայտարարել ենք, որ որևէ խոչընդոտ չենք լինելու ներկայիս կառավարությանը:

Պետք է օժանդակենք այն ծրագրերի ներկայացմանը, որոնք միտված կլինեն երկրի զարգացմանն ու անվտանգությանը: Չգիտեմ՝ ի՞նչն է դրդապատճառը, որ ցանկանում են գնալ արտահերթ ընտրությունների»,- դեռ մայիսի 25-ին հայտարարել էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ապա տարբեր առիթներով վերահաստատել դա:

Սակայն նախօրեին, ըստ էության, ՀՀԿ-ն ուղղակի բոյկոտեց ԱԺ արտահերթ նիստը, չմասնակցեց Ընտրական օրենսգրքի քվեարկությանը, երեկ բոյկոտեց ՍԴ դատավորի քվեարկությանը եւ փաստացի արդեն իսկ սկսել են խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի կառավարության աշխատանքին: Ստացվում է` արդեն նույնիսկ ՀՀԿ-ի տրամաբանությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը հասունացել է: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ