16 Փետրվարի, Saturday, 2019

Սրտաբանները սրտի հիվանդների կյանքը երկարացնելու նոր եղանակ են գտել

asf-51-540x360

Կանադայի Էդմոնտոն քաղաքի Ալբերտայի համալսարանի սրտաբանները հետազոտությունների արդյունքում եզրակացրն, որ սրտի կաթված ստացած, իշեմիկ հիվանդություն ունեցող կամ ինսուլտ տարած  մարդիկ կարող են հնարավորինս երկարացնել իրենց կյանքը, եթե յուրաքանչյուր 20 րոպեն մեկ կատարեն ֆիզիկական թեթև  վարժություններ:

Բժիշկների խոսքերը մեջբերում է EurekAlert  պորտը:

Տորոնտոյում կայացած «Կանադայի սիրտ-անոթային ընկերության» համաժողովի ժամանակ Այլար Ռամադին իր ելույթում ասաց, որ սրտային հիվանդություն ունեցող մարդիկ ամեն օր պետք է ֆիզիկական պարզ վարժություններ կատարեն:

«Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր 20 րոպեն մեկ սրտային հիվանդը պետք է 7 րոպե տևողությամբ  ֆիզիկական թեթև վարժություններ կատարի»,- ասաց Ռամադին:

Նա ընդգծել է, որ նույնիսկ սենյակում պարբերաբար քայլելը կարող է օգնել ծախսել օրական մոտ 770 կիլոկալորիա:

Գիտնականները հիշեցնում են, որ ֆիզիկական ակտիվության բացակայությունը կարող է հանգեցնել խոլեստերինի և մարմնի այլ վնասակար ճարպերի կուտակմանը:

Նախկինում գիտնականները պարզել են, թե ինչից է առաջանում աթերոսկլերոզը:

Արխիվ

Փետրվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ