24 Հունվարի, Հինգշաբթի, 2019

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահի հետ

64.thumb

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 23-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հետ:

Կողմերը քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման հեռանկարները, անդրադարձ կատարել ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ շրջանակներում հարաբերությունների զարգացմանն ու տարածաշրջանային համագործակցությանը:

Էդուարդ Շարմազանովը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ընդգծել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի դերը եւ նշել, որ Պետերբուրգի հիմնադրման առաջին իսկ օրվանից հայերն էական նշանակություն են ունեցել քաղաքի մշակութային, քաղաքական ու հասարակական կյանքում՝ ամրացնելով հայ-ռուսական բարեկամությունը: Այդ համատեքստում զրուցակիցներն ընդգծել են առաջիկայում Սանկտ Պետերբուրգում հայազգի հռչակավոր գեներալ Լոռիս-Մելիքովի հուշատախտակի բացումը, որի նախաձեռնողներն են Էդուարդ Շարմազանովը եւ Վյաչեսլավ Մակարովը:

Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահն իր հերթին կարեւորել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ներդրումը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում:

 

Արխիվ

Հունվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ