20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Քաղաքական թոհուբոհը չպետք է ստվերի մանկատան երեխաներին․ «Երևան» քառայակ

Քաղաքական թոհուբոհի ժամանակաշրջանում առանց ծնողական խնամքի մնացած  երեխաներին չպետք է թողնել ստվերում։ Այս կարգախոսն է որդեգրել «Երևան» քառակը՝ մարդկանց ուշադրությունը ընտանեկան խնամքից դուրս մնացած երեխաների խնդիրների վրա ուղղելու նպատակով։ Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում տեղի ունեցավ քառյակի բարեգործական համերգը, որի ամբողջ հասույթը կտրամադրվի Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը: Քառյակի հիմնադիր Նարեկ Սահակյանի խոսքով՝ շատ կարևոր է, որ երկրի՝ անցումային,  քաղաքական թոհուբոհի փուլում հոգ տանել առանց ծնողական խնամքի մնացած հաշմանդամություն ունեցող երեխաների մասին և նրանց չթողնել ստվերում։ «Որպես արվեստագետներ՝ մեր գործով ուզում ենք հիշեցնել այս խնդրի մասին, նաև մեր քայլն անել՝ նրանց կողքին այս շրջանում գտնվելու համար», – նշեց Նարեկ Սահակյանը:

«Երևան» քառակի կազմում եմ Նարեկ Սահակյանը (առաջին ջութակ), Արտաշես Մելիքյանը (երկրորդ ջութակ), Վերոնիկա Վարդպատրիկյանը (ալտ), Միքայել Նավասարդյանը (թավջութակ):

Խմբի երկրորդ ջութակահար Արտաշես Մելիքյանը նշեց, որ «Երևան» քառյակն   ունի երաժշտական հստակ մոտեցում։ Նպատակն է քարոզել հայ երգարվեստը, մասնավորապես այն ժամանակակից կոմպոզիտորների կատարումները, ովքեր ունեն քառյակային ժանրի ստեղծագործություններ։ «Քառյակի նպատակն է տարածել հայ կոմպոզիտորների հաջող ստեղծագործությունները, որոնք մոռացության են մատնված: Օրինակ, Արտեմի Այվազյանը երկու շատ գեղեցիկ քառյակ է գրել, բայց որևէ ձանագրություն, կատարում անհնար է գտնել: Մեր նպատակն է նաև հնարավորություն տալ լսել այդ կոմպոզիտորի գեղեցիկ գործերը», – նշեց Արտաշես Մելիքյանը: Համերգի ընթացքում հնչել են ժամանակակից կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանի, ինչպես նաև Արտեմի Այվազյանի ստեղծագործությունները: Հետագայում կոմպոզիտորների ցանկն ընդլայնվելու են, հավաստիացնում են քառյակի երաժիշտները։ Նրանք ևս երկու բարեգործական համերգ են նախատեսում կարիքավոր երեխաների ու ծերանոցի համար։ Երաժիշտները վստահեցնում են՝ ամեն ինչ անելու են, որպեսզի իրենց քայլով վարակեն նաև մյուսներին ու բարեգործությունը և մոռացված գործերին կյանք տալը դառնա մշակույթ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ