19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արփինե Հավհաննիսյանը ՀՀԿ-ի՝ վարչապետի թեկնածու առաջադրելու մասին

Վարչապետի թեկնածու առաջադրելու հարցում ՀՀԿ-ն որևէ անակնկալ չի պատրաստվում մատուցել, լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։

Դիտարկմանը, թե արդյոք անհրաժեշտ է հրավիրել նիստ այն դեպքում, երբ ոչ մի խմբակցություն թեկնածու չի առաջադրում, Հովհաննիսյանն ասաց.

«Նիստ պետք է գումարվի ցանկացած դեպքում։ Սա իրավունքի ուժով գումարվող հատուկ նիստ է, որը պետք է հրավիրվի։ Մնացած ձևակերպումների հետ կապված՝ այս պահին, որպես ՀՀԿ ներկայացուցիչ, չեմ ուզում ինչ-որ վերաբերմունք կանխորոշել», – նշեց Հովհաննիսյանը։

Նա ասաց, որ այս պահին կառավարության ներկայացուցիչների միջև ևս կա անհամաձայնություն առ այն, թե ինչպես անցկացնել արտահերթ ընտրությունները, քանի որ կա անհամաձայնություն «քվեարկություն» տերմինի հետ կապված։

Արփինե Հովհաննիսյանը նկատեց, որ կա երկու տարբերակ՝ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրել ու հետո ենթադրել, որ կլինի քվեարկություն, որտեղ նա չի ընտրվի, կամ էլ որևէ քաղաքաակն ուժ որևէ թեկնածուի չի առաջադրի։

«Մեկնաբանությունը սահմանադրականության տիրույթում է, թող կառավարությունն ինքը որոշի», – ասաց նա։

Դիտարկմանը, թե ՀՀԿ-ն կանի՞ այնպես, ինչպես որոշի կառավարությունը, Ա. Հովհաննիսյանն արձագանքեց. «Ես, որպես ՀՀԿ խմբակցության ներկայացուցի, կհետևեմ կուսակցության դիրքորոշմանը։ Ինչպես արդեն ասացի, անակնկալներ թեկնածու առաջադրելու տեսքով, բնականաբար, չեն սպասվում» ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ