24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ժամանակի մեջ չեն կարողանում տեղավորվել, ֆորսմաժոր է

 Դուք նորմա՞լ եք համարում, որ սահմանադրական օրենքը ընդունվի այսպես հապշտապ քննարկումների արդյունքում: Ես երբևէ չեմ հիշում, որ Ընտրական օրենսգիրքը նման հապշտությամբ ընդունվի: Որպես արդարադատության պատասխանատու՝ ես ձեր կարծիքն եմ ցանկանում իմանալ»,-այօսր ԱԺ-ում ԸՕ քննարկմանը արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին հարցրեց ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը: Նախարարի պաշտոնակատարն ի պատասխան նկատեց, որ այդ կարծիքի հետ կհամաձայներ, եթե իրավիճակը սովորական լիներ, քանի որ ինքն էլ կարծում է, որ Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները պետք է խորը լինեն: Ըստ Զեյնալյանի, սակայն, երկրում իրավիճակը ֆորսմաժորային է.

«Այս համատեքստում է, որ նման ֆորսմաժորային լուծում է առաջարկում կառավարությունը»: Պատգամավոր Խոսրով Հարությունյանը առաջարկեց առաջին ընթերցումից հետո մի քանի օր ժամանակ վերցնել, քննարկումներ կազմակերպել, քանի որ այս օրենսգրքի շուրջ քաղաքական առողջ բանակցությունների անցկացումը շատ էական է:

«Այս 24-ժամյա ռեժիմը տեխնիկական հաշվարկի արդյունք է՝ արդյոք կարող ենք մենք նվազագույն ժամկետները գումարելով տեղավորվել դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու իրողության մեջ», – արձագանքեց Զեյնալյանը: Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ ժամանակի մեջ չեն կարողանում տեղավորվել, դրա համար էլ նման արագությամբ են կազմակերպվում քննարկումներն ու ընդունումը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ