19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ներդրումների անկում 11 անգամ. Սերժ Թանկյանը երգեր էր երգում, դե արի Հայաստան ներդրում արա

Կառավարությունը  հինգ  ամիսների  ընթացքում, ըստ էության, ոչինչ չի արել։  Հիշում եք, երբ որ մայիսին ծրագիր ներկայացրեցին այսպես կոչված ծրագիրը, իրականում ծրագիր չկար եւ ես ասում էի՝ առանց ծրագիր Կառավարությունը  չի կարող աշխատել։ Դուք պատկերացրեք ներդրումների անկում եղավ 11 անգամ, բա հեղափոխություն  էր, երգեր էին երգում, Սերժ Թանկյանը երգեր էր երգում, դե արի  Հայաստան  ներդրում  արա։ Սա նրա հետեւանքն է, որ այդ համակարգչային երիտասարդությունը դուրս եկավ, հեղափոխություն արեց, հիմա էլ ասում  է՝ դե ինձ պահեք»,- Shant հեռուստաընկերության հետ զրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Առանց այդ էլ վատ վիճակում կատարվեց «կատարյալ  հիմարություն»  եւ կուտակայինը 2 անգամ ավելացրեցին:  Սա աշխարհում միակ երկիրն է, որտեղ բյուջեից ապագա թոշակ են տալիս, այսինքն՝ ծերերը թոշակավորում են երիտասարդներին, իբր թե էդ երիտասարդները իբր 45 տարի հետո պետք է փող ստանան, բայց 45 տարի հետո ոչինչ էլ չեն ստանա, 3 մատի կոմբինացիա կստանան։ Եթե այդ գումարները բյուջեից չվճարվեին հնարավոր կլիներ կենսաթոշակները բարձրացնել», -նկատում է նախկին վարչապետը, ով համոզված է՝ Կառավարության մյուս  սխալը «ասֆալտին փռելն ու պատին խփելն է»,  արդյունքում ոչ մի ներդրող չի գա երկիր։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ