25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչպես կարելի է կանխել ուղեղի ծերացումը

Քենթուքիի համալսարանի գիտնականները պարզել են, որ կետոգենային դիետան բարելավում է ուղեղի աշխատանքը և նվազեցնում տարիքային նյարդաախտահարիչ հիվանդությունների զարգացման վտանգը։ Մկների վրա կատարված փորձը ցույց է տվել, որ նման սննդակարգը կարող է օգտակար լինել մարդկանց համար՝ տեղեկացնում է MedicalXpress-ը։

Հայտնի է, որ աղիքային միկրոֆլորան կարող է ազդել ուղեղի գործառույթների վրա։ Աղիքային մանրէները կարող են կլանել կամ արտադրել նյութ, որից կախված է նեյրոնների ակտիվությունը։

Գիտնականները պնդում են, որ ցածր ածխաջրածնային դիետան՝ ճարպերի բարձր քանակությամբ, դրական ազդեցություն ունի ուղեղի արյան շրջանառության վրա, որը պաշտպանում է կենտրոնային նյարդային համակարգը արյան մեջ առկա միկրոօրգանիզմներից և թույներից։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ