16 Նոյեմբերի, Ուրբաթ, 2018

Երևան-Սևան ճանապարհը բաց է. Ոստիկանություն

1439808529,4295

Այս պահին Երևան-Սևան ճանապարհը բաց է, երթևեկությունը կարգավորված է: Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանության լրատվական վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը` նշելով, որ ավելի վաղ Սևանի բաժնի ոստիկանների ձերբակալման պատճառով ոստիկանների հարազատները փակել էին ճանապարհը:

«Բացատրական աշխատանքներ են տարվել հարազատների հետ, այս պահին ճանապարհը բաց է»,-ասաց նա և նշեց, որ տեղում է եղել նաև փոխոստիկանաապետ Աղասի Կիրակոսյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու նույն բաժանմունքի երկու օպերլիազորները:

Վերջիններս կասկածվում են ՀՀ ոստիկանության Սևանի բաժնում խմբի կազմում Ա. Մ.-ին խոշտանգելու մեջ:

Ա. Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայություն դիմում էր ներկայացրել այն մասին, որ 2018 թվականի հոկտեմբերի 7-ին ոստիկանության Սևանի բաժնի երեք աշխատակից Սևան քաղաքում գործող բուքմեյքերական գրասենյակի մոտից իրեն տեղափոխել են ոստիկանության Սևանի բաժին և ծեծի ենթարկել:

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ