23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ցմահ ազատազրկվածի արդարացումը վերջինը չէ. Հայկական Ժամանակ

«Մեծ, ընդարձակ համաներում է լինելու: Մի քանի օրից Աժ պետաիրավական եւ մարդու իրավունքների մշ­տական հանձնաժողովում կքն­նարկվի, իսկ հետո ելույթում կհնչեցնեմ այդ թվերը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: Անդրադառնալով այն դեպ­քին, որ ցմահ ազատազրկվածն առաջին անգամ դատարանով ար­դարացվել է, նախարարն ասաց. «Դա առաջինն է, բայց վերջինը չէ»: Նախարարը նշեց, որ Հայաստա­նում ՔԿ-ների ծանրաբեռնվածու­թյան խնդիր չկա:

«Այս կառավարու­թյունը, արդարադատության նախա­րարությունն այս խնդիրը լուծել է: Չկա մեկը, որի համար քնելու տեղ չկա: Սա մարդասիրական քայլ է, որն անում է հանրության կողմից»: Լրագրողի դիտարկմանը, որ համաներումը լինելու է նախընտրական շրջանում, նախարարն ասաց. «Որեւէ առնչության չունի, իմ մտքով չի էլ անցել դա: Բացառում եմ այդ վարկածը, որ կապ ունի»: Մամուլում շրջանառվում է 650-ից մինչեւ 800 անձի համաներում շնորհելու մասին:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ