25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Բախտի քմահաճույքին. Ժողովուրդ

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ակինյանը երկրի կարեւորագույն խնդիրները բախտի քմահաճույքին է թողել: Նախօրեին Ալավերդու պղնձաձուլարանը թողարկեց վեր­ջին պղինձը, ապա դադարեցրեց աշխա­տանքը’ գործազուրկ թողնելով շուրջ 650 մարդու: Նշենք, որ գործարանը գրա­վադրված է ռուսական ՎՏԲ բանկում: Բա­ցի այս, բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը 380 մլն դրամով տու­գանել էր գործարանին շրջակա միջավայ­րին վնաս հասցնելու համար: Ապա հրա­հանգվել էր գործարանի ղեկավարությանը փոխել ֆիլտրերը եւ անջատել վառարան­ները:

Արդյունքում գործարանն այսօր չի աշխատում: Հիշեցնենք, որ այս շաբաթ­վա սկզբին Ավինյանը հանդիպեց Մեջլումյանի հետ քննարկելու գործարանի ճակա­տագիրը: Եվ երկու կողմերի միջեւ պայմա­նավորվածություն ձեռք բերվեց կրկին հանդիպել: Հանդիպումը պետք է տեղի ու­նենար երեկ: Սակայն օրա­թերթը պարզեց, որ հանդիպումը չի կայա­ցել. Մեջլումյանը երկրում չէ:

Այն տեղի կու­նենա երկուշաբթի: Իսկ մինչ այդ գործա­րանի աշխատողները բողոքի ակցիա են արել՝ փակելով ճանապարհներ: Բայց սա դեռ ամենը չէ: Երեկ գործարանի աշխա­տողների հետ հանդիպել է Ավինյաևի գրա­սենյակի ղեկավար Վարագ Սիսեռեանը, ով վստահեցրել է, որ մի քանի առաջարկ­ներ կան, որոնք երկուշաբթի կքննարկեն Մեջլումյանի հետ: Հիշեցնենք, որ աջ ղե­կով մեքենա ներկրողների խնդիրն էլ է մնացել բախտի քմահաճույքին:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ