25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչի համար է անհրաժեշտ երեխային վարսակի շիլայով կերակրել

Վարսակը համարվում է ամենաօգտակար մթերքներից մեկը թե մեծերի, թե երեխաների համար: Այն իր մեջ վիտամինների այնպիսի փունջ է պարունակում, որոնք դրական են ազդում օրգանիզմի էներգիայի պաշարների վրա, իջեցնում են «վատ» խոլեստերինի մակարդակը, բարձրացնում են տրամադրությունն ու անգամ երկարացնում են մարդու կյանքի տեւողությունը:

Ամերիկացի գիտնականները եկել են եզրահանգման, որ մանուկ հասակում պարբերաբար վարսակի շիլայի օգտագործումը հետագայում նվազեցնում է քաղկեղով հիվանդանալու ռիսկը:

Մասնագետները 7 տարի շարունակ հետեւել են 3 տարեկան եւ բարձր 10 հազար հոգու, ովքեր շաբաթվա մեջ 5 անգամ վարսակի շիլա են կերել: Պարզվել է, որ այդ երեխաները երկու անգամ ավելի քիչ են տառապել ավելորդ քաշից, քան այն երեխաները, ովքեր շատ հազվադեպ են օգտագործել այն: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ