29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ո՞վ կլինի հաջորդը ՊՆ-ում. Հրապարակ

image_3889

Ըստ “Հրապարակի”, դեռ նախօրեից պաշտպանության նախարարությունում լուրեր էին շրջանակվում, թե ոլորտում հաջորդ պաշտոնանկ արվողը ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշալույս Փայտյանն է:

Վերջինս սպառազինության, գնումների, տեխնիկական հարցերի գծով պատասխանատուն է: Նրա ձեռամբ են որոշվում նաեւ տենդերների հաղթողները, կարճ ասած` վարից վեր ֆինանսական հոսքեր ապահովողն է, դրանից բխող հետեւանքներով: Պաշտոնական եւ ոչ պաշտոնական առանցքային գործառույթներ իրականացնող այս պաշտոնյայի հեռացումն առաջին հայացքից անհավանական էր թվում, սակայն նախօրեին, օրվա վերջին ՀՀ նախագահի հրամանագիրը եղավ: Թերթը հիշեցնում է, որ շաբաթներ առաջ աշխատանքից ազատվեցին Յուրի Խաչատուրովի տեղակալ Վալերի Նարիմանիչը եւ ՀՀ զինկոմ` Սերգեյ Չալյանը, ինչը կապված էր զորակոչի ընթացքում կատարված բացահայտումների հետ:

Թերթը գրում է, որ ինչպես բացահայտվել էին առողջ զինվորներին ծառայությունից ազատելու, այնպես էլ առողջական խնդիրներ ունեցող զինվորներ զորակոչելու դեպքեր: հսկ ՊՆ-ում պաշտոնական մակարդակով շարունակում են հայտարարել, թե պաշտոնանկություններն առաջիկայում էլ չեն բացառվում: Ի դեպ, դրանց որոշ մասն այդպես էլ չի հրապարակվում՝ “թշնամուն”  չուրախացնելոլ մտայնությունից ելնելով:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ