22 Մայիսի, Չորեքշաբթի, 2019

Աղավնին փչացրել է 17-րդ դարի գլուխգործոցը

asfd-27

Միլանի վերականգնողները ստիպված էին հսկայածավալ աշխատանք կատարել միայն այն բանի համար, որ Պալացո Մարինոյի ժամացույցների սրահում պատուհանը բաց էր մնացել: Այս մասին գրում է Corriere Della Sera-ն: Հաղորդվում է, որ հաստատություն է թռչելով մտել աղավնին և իր ծերտով կեղտոտել իտալացի նկարիչ Ֆիլիպո Աբիատիի նկարը, որում պատկերված էր աստվածաշնչյան հերոս Դավիթը՝ Գողիաթի կտրված գլխով:

Թռչունը փչացրել է կտավի երեք քառորդ մասը և ոսկով զարդարված թանկարժեք շրջանակի մի մասը:

«Պահանջվում էր անհապաղ մաքրել, քանի որ օրգանական նյութը առաջացնում է ուժեղ կորոզիա»,- ասել են Միլանի իշխանությունները:

Աբիատիի գործը արդեն իր տեղում է, նրա վրա չկա «բարբարոսական հարձակման» ոչ մի հետք: Նկարի վերականգնումն արժեցել է ավելի քան 4000 եվրո:

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ