16 Նոյեմբերի, Ուրբաթ, 2018

Անպայման պարոն Փաշինյանը պետք է առաջադրվի և չընտրվի

Без названия (1)

ԲՀԿ-ն առանց Գագիկ Ծառուկյանի չկա։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Գառնիկ Իսագուլյանը։

Հիշեցմանը՝ տարիներ առաջ Գագիկ Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից, բայց ԲՀԿ-ն՝ որպես քաղաքական միավոր, մնաց, ի պատասխան՝ Իսագուլյանն ասաց, որ Ծառուկյանը չի հեռացել քաղաքականությունից. «Այն ժամանակ շարժման թափն ավելի հզոր էր, մեծ էր, և այն, ինչ տեղի ունեցավ այս տարվա գարնանը, կարող էր այն ժամանակ տեղի ունենալ։ Բայց բավական էր՝ Ծառուկյանը ձեռքը վերցրեց, և ամեն ինչ դադարեց»։

Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն կապում էին Սերժ Սարգսյանի հետ, ասում էին՝ անձ-կուսակցություն է, բայց այս դժվարին փուլում ՀՀԿ-ականները ցույց տվեցին, որ կայացած գործիչներ են, պատրաստ են կանգնել իրենց կուսակցության կողքին։

«Բավական է Գագիկ Ծառուկյանը չմասնակցի ընտրություններին, և ԲՀԿ-ն ձայն չի հավաքի։ Պատահական չէ, որ ԲՀԿ-ն հուշագիր ստորագրեց։ Ստորագրված հուշագիրն իր մեջ բավականին լուրջ վտանգներ է պարունակում հետագա առումով. ստացվել է, որ պատգամավորը, որն ունի ազատ կամարտահայտման իրավունք, պարտավորված չէ ինչ-որ գործողություններ անել, կուսակցության մի անդամը գնում և բոլորի անունից երաշխիքներ է տալիս, ստորագրություն է դնում։ Կարող է՝ ԲՀԿ-ից ինչ-որ մեկն ուզում էր թեկնածու առաջադրել։ Այլ հարց է՝ խմբակցությունից բոլորն իրենց ստորագրությունը դնեին այդ հուշագրի տակ»,- ասաց նա։

Ըստ Իսագուլյանի՝ ճիշտ կլինի՝ Փաշինյանն առաջադրվի, ու չընտրեն, հակառակ դեպքում, նրա դիտարկմամբ՝ Սահմանադրությունը խախտվում է. «Անպայման պարոն Փաշինյանը պետք է առաջադրվի և չընտրվի, այդ մոդելով գնանք։ Թեկնածու պետք է լինի, լինի բաց քվեարկություն, պրոցես լինի։ Եթե պրոցես թույլ չենք տալիս, ապա վաղը-մյուս օրը իշխանությունները փոխվեն, ամեն մի պատգամավոր կարող է հայտարարել, թե իր գլխին ատրճանակ էին դրել և թույլ չէին տալիս նիստին մասնակցել։ Սահմանադրական կարգի տապալում է արդեն լինում։ ԲՀԿ-ն հուշագիր է ստորագրել, չի կարող ձայն տալ, մնում է ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն մեկ երրորդ ստորագրություն հավաքեն և առաջադրեն Փաշինյանին»։

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ