19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Ակնհայտ անօրինականություններ և անհավասարաչափ ուժ կիրառած անձը, որևէ պատասխանատվության չի ենթարկվում

Без названия

«Ամենակարևորն այս փուլում այն է, որ այն, ինչ ընկալվում էր հակահեղափոխություն, այլևս գոյություն չունի. գոյություն չունի հոկտեմբերի 2-ից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը:

«Մենք միանգամայն նոր փուլ ենք մտնում, ոչ թե հեղափոխական գործընթացներ պետք է լինեն, այլ ընտրություններից հետո կառավարությունը խորհրդարանի հետ միասին պետք է անցնի միասնական գործունեության։ 2019 թվականից երկիրը պետք է զարգացման հստակ ծրագիր մշակի և այդ ծրագրով առաջ շարժվի»,- ասաց նա։

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ Բորիս Նավասարդյանը նշեց՝ դրանք անցկացվելու են անթերի միջավայրում։ Միակ հարցն, ըստ նրա, այն է՝ կառաջադրվի արդոք Փաշինյանը՝ չընտրվելու պայմանով, թե ոչ։

«Հոկտեմբերի 2-ից հետո մենք տեսնում ենք, որ վարչապետը ընդունակ է կատարել նաև ոչ պոպուլյար քայլեր։ Պետք է լինեն այնպիսի որոշումներ, որոնք կպաշտպանվեն հիսուն կամ պակաս տոկոսի կողմից։ Կարող են լինել այնպիսի որոշումներ, որոնք մեզ դուր չեն գա։ Ամենալավ օրինակը Սյունիքի մարզպետի նշանակումն է։ Հնարավոր է՝ Հունան Պողոսյանը լավ մարզպետ կլինի, սակայն ինձ համար անընդունելի է անպատժելիության հարցը։ Բոլորը պետք է պատասխանատու լինեն օրենքի առջև։ «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ ակնհայտ անօրինականություններ և անհավասարաչափ ուժ կիրառած անձը, փաստորեն, որևէ պատասխանատվության չի ենթարկվում։ Բոլոր գործերը, փաստորեն սառեցվում են»,- նշեց բանախոսը։

Նա ընդգծեց, որ ընտրություններից հետո անակնկալներ չեն լինելու։ Բացի ԲՀԿ-ից և «Լույս» դաշինքից՝ քաղաքական մյուս ուժերի ապագան անորոշ որակեց։

Անդրադառնալով Արցախյան հակամարտության  թեմային՝ Բորիս Նավասարդյանը շեշտեց՝  այսօր որևէ հիմք չկա ստաուս քվոյի փոփոխություն ակնկալել։

«Կարող են լինել անսպասելի գործողություններ։ Արցախի խնդրի շուրջ մոտ ժամանակները փոփոխություններ չեն լինելու, եթե անգամ լինեն, լինելու են անսպասելի»,- նշեց Երևանի մամուլի ակումբի ղեկավարը։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ