19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Իրենց իրավունքների մասին վայնասուն են բարձրացնում անբարոյականություն քարոզողները

mardu-iravunq-634x445

Արդար աշխատանքով ու քրտինքով ապրող Մարդը երբեք չի խոսում իր իրավունքներից: Նա խոսում է իր վաղվա անելիքներից, ծրագրերից, նպատակներից:

Քանի դեռ բոլորը, նաև բարձրագույն իշխանությունների մակարդակով, խոսում են մարդու իրավունքների պաշտպանության մասին, մեր ազգի, երկրի, պետության վիճակն աղետալի է լինելու: Ընդ որում, որպես կանոն, իրենց իրավունքների մասին վայնասուն են բարձրացնում անբարոյականություն քարոզողները, ազգային արժեքները արժեզրկողները, սեփական տգետ տեսակետը պնդողներն ու զոռբայությամբ առաջ տանողները:

Նա է Մարդը, ով գիտակցում է ընտանիքի, ազգի, պետության առաջ ունցած պարտականությունների գերակայությունն իր իրավունքների նկատմամբ և գործում այդ գիտակցությամբ:

Սորոսյան իրավապաշտպանները ջանասիրաբար կատարում են այն պարտականությունները, որ իրենց առջև դրել է իրենց լափ տվողը: Մարդու իրավունքներ քարոզողների ու պարտադրողների նպատակն է մարդուն հանել Մարդ վիճակից և դարձնել եսասեր, շահամոլ, սնապարծ մարդուկ:

Եթե ընտանիքի մեծ ու փոքր անդամներն անթերի կատարեն իրենց պարտականությունները, այդպիսի ընտանիքում ոչ մեկի իրավունքը չի ոտնահարվի: Եթե պետության ղեկավարներն ու քաղաքացիներն անթերի կատարեն իրենց պարտականությունները, ապա երկրի ոչ մի քաղաքացու իրավունք չի ոտնահարվի:

Իսկ այդ պարտականությունները շա՜տ վաղուց են մշակվել Հայոց ավանդական ընտանիքում, կառավարման ու դատական համակարգերում: Քաղքենիներին թվում է, թե այդ պարտականություններից նավթալինի հոտ է փչում և խորհուրդ են տալիս «նորի» ու «գիտության նվաճումների» հետ համաքայլ ապրել: Այն, ինչ հազարամյակների փորձությունների միջով է անցել, չի կարող հերքվել ոչ մի «գիտական նվաճումով»:  Իրականում նրանց ներսից է փտախտի հոտը:

Մի գերադասեք եվրոպական մոմպասը տեղական ու չհնացող բնական մեղրից:

Համլետ Մարտիրոսյան

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ