16 Նոյեմբերի, Ուրբաթ, 2018

Նախկին նախագահը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին

19355b6b361b37159_5b6b361b32d70

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Ռիա Նովոստիի» հետ զրույցում հայտարարել է, որ պատրաստվում է կուսակցություն ստեղծել և ընդդիմություն դառնալ: Քոչարյանը եւս մի ուշագրավ հայտարարություն է արել, թե չի հավակնում ՀՀ վարչապետի պաշտոնին, նաեւ չի մասնակցի դեկտեմբերին կայանալիք ԱԺ արըահերթ ընտրություններին՝ չի հասցնում:

«Եթե քաղաքականություն ես վերադառնում, հարկավոր է մտածել այդ մասին»,- ասել է Ռ. Քոչարյանը՝ պատասխանելով  հարցին՝  պատրաստվո՞ւմ է իր կուսակցությունը ստեղծել:

Նախկին  նախագահի խոսքով՝ կուսակցության անունը սկզբունքային հարց չէ: «Սկզբունքային են մոտեցումները, որոնք հարկավոր է որդեգրել… Հիմա ես ընդդիմադիր դաշտում լուրջ բաց եմ տեսնում և կարծում եմ, որ այն հարկավոր է լցնել՝ ի շահ պետության»,- հավելել է Ռ. Քոչարյանը:

Նախկին նախագահը նշել է, որ բարձր պաշտոն զբաղեցնելու ձգտում չունի: «Եթե այդպիսի ձգտում ունենայի, 10 տարի շարունակ չէի ապրի իմ անձնական կյանքով: Իրավիճակն այնպես է զարգանում, որ իրադրությունը քեզ ներքաշում է պրոցեսի մեջ, որից չես կարող խուսափել կենսագրությանդ, խառնվածքիդ, դիրքորոշմանդ պատճառով»,- ասել է նա:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասին.

«Ես անկուսակցական եմ եղել: Դա նշանակում է, որ ես պետք է զրոյից կուսակցություն ստեղծեմ, և ոչ թե՝ վերականգնեմ այն, ինչ երբևէ գոյություն է ունեցել: Ընդ որում, ես ցանկանում եմ ընտրությունների մասնակցել նոր, թարմացված թիմով: Ի՞նչ գործողություններ ես ձեռնարկում սովորաբար, երբ ցանկանում ես թիմ հավաքել: Հայացքդ ուղղում ես մարդկանց, ում ճանաչում ես, նրանց, ում հետ շփվել ես, աշխատել»,.- ասել  է Քոչարյանը:

ՀՀ երկրորդ նախագահը միաժամանակ նշել է, թե հարկավոր է ներգրավել նոր, տաղանդավոր, երիտասարդ մարդկանց:

«Իհարկե, ոմանց հարկավոր է ներգրավել հին թիմից, ում ճանաչում ես, ով աշխատել  է քեզ հետ: Բայց ամեն դեպքում հարկավոր է հիմնվել նոր սերնդի վրա, իսկ դա անելը հեշտ չէ: Դրա համար ժամանակ է անհրաժեշտ»,- հավելել է Քոչարյանը:

 

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ