14 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2018

Սիրո և համերաշխության «խլեշ» բանակի լեզվով ասած

3189317

Նոր մի ստատուսի տակ մոտ 250 մեկնաբանություն էր գրված, որից 90%-ը կանայք էին, կամ աղջիկներ: Սիրո և համերաշխության «խլեշ» էր բանակի լեզվով ասած, ես չէի պատկերացնում որ հայ կանայք ընդունակ են այդքան այլանդակ հայհոյանքներ գրել:

Ժամանակին զարմանում էի, որ բանակում հայտնվում են սրիկաներ, ովքեր իրենց հայրենակցի հետ վարվում են ավելի վատ քան թշնամին կվարվեր, և որ նրանց հաջողվում էր մեծամասնությանը տրամադրել ասենք խեղճ ու համեստ մի տղայի դեմ և շատերն էլ վախենալով, որ իրենք էլ կհայտնվեն այդ խեղճի կարգավիճակում ու լավ տղա երևալու համար նույնպես ու շատ դեպքերում ավելի դաժանորեն էին նսեմացնում վերջինիս, և հասցնում ինքնասպանության, կամ լավագույն դեպքում այդ զինվորը զենքը օգտագործում էր իրեն նսեմացնողների դեմ:

Զարմանում էի թե որտեղից են ծնվում նման ճիվաղ սրիկաները: Հիմա չեմ զարմանում: Այ հրապարակավ նման լկտի հայհոյանքներ գրող մայրերն են ծնում այդ ճիվաղներին, այ նման այլանդակ բառըպաշարի տեր «կանայք» են ծնում պոտենցիալ մարդասպաններին:

Ես հրաժարվում եմ նման բոշաներին հայ կին անվանել անկախ նրանից թե արդարացված է նրանց «զայրույթը» որևէ մեկի նկատմամբ: Հիասթափվեցի աննկարագրելի ցավ ապրեցի և եթե այդ զանգվածն է իրեն ժողովուրդ համարում եթե պայքարը այդ զանգվածին այդ խուժանին այդ այլասերվածներին է բերելու ասպարեզ ապա ինձ կարող եք համարել սև, հակահեղափոխական, դավաճան ինչ մտքներովդ անցնի քանզի ես էությամբ հրաժարվում եմ նման մասսայի մասնիկ ինձ համարել թեկուզ և հանուն «պայծառ ապագայի»: 

Արշակ Զաքարյան

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ