19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Որոշեցին թքել ամեն ինչի վրա. Հայոց աշխարհ

images

Երբ այլեւս ծիծաղելի չի լինում, մարդիկ պահանջում են, որ կրկեսը հեռանա։ Հայոց աշխարհում միանգամայն այլ է. մեզանում ամեն ինչ պատրաստ են վերածել կրկեսի, նույնիսկ բնավ ոչ ծիծաղելին։  

Վերցնենք թեկուզ արտահերթ ընտրությունների հետ կապված պատմությունը։ Չէ՞ որ երեխային էլ պարզ է. չի կարելի ընտրություններն անցկացնել Ընտրական օրենսգրքի ընդունումից ընդամենը մեկ ամիս անց։ Դա ոչ միայն տրամաբանության, այլեւ օրենքի խախտում է։ Այնինչ դեռեւս Ցիցերոնն է ասել. «Մեր նախնիները գրել են օրենքներ, որոնց միակ նպատակը պետության կայունությունն ու շահերն էին։ Պետությունը ծաղկուն եւ կայուն կարելի է անվանել այն ժամանակ, երբ կառավարվում է օրենքով, սակայն բուն օրենքները պիտի ճիշտ մեկնաբանվեն այդ նպատակներին հասնելու համար։  

Էպամինոնդ Թեբեացին օրենքի տառն իրավացիորեն համարում էր այն սյունը, որի վրա հենվում են պետության կայունությունն ու հզորությունը։ Չի կարելի չենթարկվել օրենքին, քանզի դա բխում է ինչպես պետական, այնպես էլ հասարակական շահերից»։   

Բայց իշխանությունը որոշեց «հեղափոխության շահերից դրդված» թքել ամեն ինչի վրա եւ վարվել սեփական շահերից դրդված։ Ընդհանրապես «հեղափոխություն» բառը ներկայումս մոդայիկ է։ Աշխարհի տարբեր ծագերում տեղի ունեցող սոցիալական եւ քաղաքական բուռն իրադարձություններն առանց երկար-բարակ մտածելու անվանում են հեղափոխություններ։ Իրադարձություններն այդ իրոք շատ դեպքերում աղմկահարույց են, գուցեեւ ճակատագրական այս կամ այն երկրի եւ տարածաշրջանի համար։ Բայց արդյոք հեղափոխություննե՞ր են։   

Մեզանում տեղի ունեցածը պարզապես իշխանափոխություն էր, եւ «հեղափոխության շահերն» այստեղ բոլորովին կապ չունեն։ Այլ հարց է, որ արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնել, թեկուզեւ օրենքների խախտումով, պահանջում են իշխանափոխությունն իրականացրածների շահերը։ Բայց դրանք լրիվ տարբեր բաներ են։  

Մեծագույն մեղք է այդչափ անամոթաբար հիմարացնել մարդկանց։ Միջնադարում այդօրինակ մեղքերը լատիներեն անվանում էին cupiditas։ Օրինակ, վավաշոտությունն ու բռնաբարությունը cupiditas-ի տեսակներ են, քանի որ բավարարման համար պահանջում են մեկ այլ մարդու, շահից դրդված սպանությունը նույնպես cupiditas է։  

Մարդկանց զանգվածաբար խաբելն էլ համարվում էր cupiditas։ Իսկ Դանտեի «Դժոխքում» cupiditas մեղքերի համար պատիժ են կրում Յոթերորդ պարունակում։ Հիշեցնենք, որ ինքը՝ Լյուցիֆերը, հայտնվեց Իններորդ պարունակում՝ սառույցի մեջ գամված։ Եվ մի՛ քմծիծաղեք, խնդրեմ։ Լավ չէ։ Ողբերգությո՛ւն է, այնուամենայնիվ։  

Ի դեպ, դուք նկատե՞լ եք, որ երբ մեր մրրկահավերը սկսում են խոսել իրենց իրականացրած իբր հեղափոխության մասին, սկսում են ակամայից քորվել։  

Սկզբում մտածում էի, թե համատարած քոս է սկսվել, բայց պարզվեց, որ ամեն ինչ անհամեմատ բարդ է։  

Բանն այն է, որ ժողովրդական ասացվածքը, թե սուտ խոսող մարդը քորվում է, վերջերս գիտական բացատրություն է ստացել։ Կանադացի գիտնական Ալան Հիրշի կարծիքով, սուտը օրգանիզմում գործի է գցում մի շարք գործընթացներ, որոնց արտաքին դրսեւորումներով կարելի է առանց դժվարության պարզել ստախոսներին։  

Օրինակ, ստախոսի զարկերակային անոթները սեղմվում են, որի հետեւանքով՝ ձեռքերն ու ոտքերը սառչում։ Բացի դրանից, երբ մարդը ստում է, բարձրանում է նրա ճնշումը եւ արտազատվում լորձաթաղանթների բորբոքում առաջացնող հիստամին։ Որի հետեւանքով քորվում է ստախոսի, օրինակ, քիթը։   

Ստախոսության ժամանակ անխուսափելի ադրենալինի արտազատումը հանգեցնում է բերանի խոռոչի չորության եւ առաջացնում ջուր խմելու կամ հազալու ցանկություն։  

Իսկ ինչպե՞ս արձագանքեցին քաղաքական ուժերը իշխանության զոռբայությանը։ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, բնականաբար, փորձեցին դիմադրել, իրավացիորեն համարելով, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն քաղաքական երկխոսության միջոցով։  

Կարդինալ Ռիշելյեն ժամանակին նկատել է. «Ես համարձակվում եմ վճռականորեն հայտարարել, որ բանակցություններ վարելը. անընդմեջ, բացահայտ թե գաղտնի, ցանկացած վայրում, նույնիսկ եթե տվյալ պահին ոչ մի պտուղ չես ստանում, իսկ այն, որը կարելի է ակնկալել ապագայում, այնքան էլ ակնհայտ չէ, միանգամայն անհրաժեշտ բան է պետության բարօրության համար»։   

Սակայն հոկտեմբերի 2-ին շրջապատելով խորհրդարանի շենքը ակտիվիստներով, իշխանությունը բացահայտ հայտարարեց, որ երկխոսություն վարել մտադիր չէ եւ կխոսի միայն ուժի դիրքերից։ Պատկերավոր ասած, իշխանությունը վարվեց խորհրդարանի հետ այնպես, ինչպես հրեաները ժամանակին վարվեցին Երիքովի հետ։  

«Յոթերորդ օրը վաղ արթնացան, արշալույսին, եւ քաղաքի շուրջբոլորը յոթ անգամ պտտվեցին նույն կերպով… Ժողովուրդը աղաղակեց, որովհետեւ հնչեցին փողերը։ Երբ ժողովուրդը փողերի ձայնը լսեց եւ բարձրաձայն աղաղակեց, պարիսպները հիմնահատակ փլվեցին։ Ժողովուրդը, ամեն կողմից քաղաք մտնելով, քաղաքը գրավեց»։  

Այդ կերպ Փաշինյանը բացատրեց խորհրդարանական ուժերին հետագա դիմադրության ողջ անիմաստությունը եւ առաջարկեց անհապաղ կապիտուլյացիայի ենթարկվել։ Հիշենք պատմությունից դասական «Տվյալ թռուցիկը գերագույն անցաթուղթ է» կամ «Հանձնվե՛ք։ Արդեն բազմիցս զգացել եք ձեր մաշկի վրա վերմախտի դիվիզիաների կործանիչ ուժը» ձեւակերպումները։  

Ինչ վերաբերում է արտախորհրդարանական ուժերին, ապա նրանք վաղուց արդեն հիշեցնում են վոբլային՝ Սալտիկով-Շչեդրինի հեքիաթից. «Վոբլային բռնեցին, մաքրեցին փորոտիքն ու թելին անցկացրած կախեցին արեւի տակ. թող չորանա։   

Կախված մնաց վոբլան մեկ-երկու օր, իսկ երրորդ օրը նրա ե՛ւ փորի կաշին կնճռոտվեց, ե՛ւ գլուխը չորացավ, ե՛ւ գլխի մեջ եղած ուղեղը հողմահարվեց, սմքեց։ Եվ սկսեց վոբլան ապրել ուրախ-զվարթ։   –

Ինչ լավ է,- ասում էր չորացրած վոբլան,- որ այս գործողությունն արեցին ինձ հետ։ Հիմա չունեմ ո՛չ ավելորդ մտքեր, ո՛չ ավելորդ զգացմունքներ, ո՛չ ավելորդ խիղճ. ոչ մի նման բան չի լինի»։   

Դե ինչ, իշխանությունն այժմ կարող է անել եւ փոփոխել ինչ մտքով անցնի։ Ե՛վ ընտրությունների անցկացման ժամկետները, ե՛ւ Ընտրական օրենսգիրքը, ե՛ւ խաղի կանոնները, ե՛ւ նույնիսկ օրացույցը, եթե ցանկանա։ Մանավանդ որ բոլշեւիկները շատ են հարգում այդ զբաղմունքը։   Օրինակ, 1918 թվականին Ռուսաստանի խորհրդային կառավարությունը լրջորեն քննարկում էր օրացույցն արմատապես փոփոխելու հարցը։ Նախատեսվում էր փոխարինել քրիստոնեական թվագրությունը հեղափոխականով եւ հայտարարել նոյեմբերի 7-ը նոր դարաշրջանի մեկնարկի օր։  

Իսկ 1919 թվականի հունվարին կառավարությունը քննարկում էր մի տարբերակ, որով չեղյալ էին հայտարարվում շաբաթները, ամիսներն ու տարիները, վերացվում շարժական ու մշտական բոլոր տոները։ Մասնավորապես՝ առաջարկվում էր սոցիալիստական տարվա երեք ձեւ. հասարակ, տոնական եւ հոբելյանական, որոնք ունեին իրենց հերթագայությունն ու օրերի քանակը։   

Եվ ինչպե՞ս այստեղ չմտաբերես Ժոզեֆ դե Մեստրի խոսքերը իշխանության չարաշահումների մասին, որոնք ծնում են հեղափոխություն, որն իր հերթին ամեն մի չարաշահումից վատթար է

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի ասյ համարում: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ