16 Նոյեմբերի, Ուրբաթ, 2018

Դատի է տվել Սերժ Սարգսյանին. Ժողովուրդ

135955

Հոկտեմբերի 15-ին ՀՀ Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` ընդդեմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀ կառավարության, որի մասին հրաժարվեց խոսել: Նա իր հայցով պահանջում է, որ դատարանը ՀՀ Նախագահի 2013 թվականի հոկտեմբերի 15-ի հրամանագիրը առ ոչինչ ճանաչի: 

Եւ հիմա ՀՀ վարչական դատարանի դատավոր Միքայել Մելքումյանը պետք է որոշի՝ վերականգնե՞լ Դանիելյանին դատախազի տեղակալի պաշտոնում, թե՞ ոչ: Այս հայցն ուշագրավ է այնքանով, որ Արմեն Դանիելյանը նախկինում ՀՀԿ խմբակցության պատգամավոր էր, 2008 թվականի մարտի 1-ին եղել է խորհրդարանում, վավերացրել աղմկահարույց որոշումները՝ ընդդեմ ՀՀ քաղաքացիների, Սերժ Սարգսյանի իշխանության օրոք նշանակվեց դատախազի տեղակալ՝ կոռուպցիոն գծով, բայց այդպես էլ աղմկահարույց կոռուպցիոն մեխանիզմներ չբացահայտվեցին:

Հետաքրքիր է՝ ինչու 5 ամիս առաջ Դանիելյանի մտքով չէր անցնում դատի տալ Ս. Սարգսյանին: Թերեւս համարձակությունը չէր բավարարում այդ հանդգնության համար: Ինչպես ասում են՝ եզը որ ընկնում է, դանակավորները շատանում են:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ