20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԱՄՆ դեսպանի հայտարարությունը հայերիս բացթողման պատճառով է. Թևան Պողոսյան

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը EVN Report ամսագրի հետ հարցազրույցում ասել է. «Դաժան իրականությունն այն է, որ ղարաբաղյան հակամարտության ցանկացած կարգավորում կպահանջի «գրավյալ տարածքների» մի մասի վերադարձ, չնայած այնպիսի իրադարձություններ, ինչպիսին 2016 թվականի ապրիլյան պատերազմն էր, հայ ժողովրդի համար դա առավել դժվար են դարձնում»:

Henaran.am-ի հետ զրույցում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանը մեկնաբանելով ԱՄՆ դեսպանի այս հայտարարությունը, ասաց, որ  Միլսի հայտարարության գաղափարը ամենասկզբից նայելով կարող ենք հասկանալ, որ իր՝ Հայաստան եկած ժամանակ այլ պատկերացում է եղել, սակայն մարդիկ չեն խոսել դրա մասին, և հիմա Միլսը զարմանում է. «Միլսի այս ասածից մենք ոչ թե պետք է  մտածենք, թե ինչ հասկացավ և մտածեց նա, այլ պետք է հասկանանք թե մենք ինչ գործողություններ ենք արել մեր հայկական տեսակետը տեղ հասցնելու համար. չէ ո՞ր Միլսի ասածը մեր տեսակետը չէ և մեր շահերից չի բխում»,-նշեց Պողոսյանը հավելելով, որ մենք պետք է առաջնորդվենք մեր շահերով:

Վերջինիս ընդգծմամբ՝ մենք պետք է հասկանանք, թե այսքան տարիների ընթացքում, որքան վատ են եղել մեր կողմից հաղորդակցման, պատմողական և ներկայացման բոլոր գործողությունները, որ այդ մարդկանց մոտ մնացել է այդ տպավորությունը:

«Այստեղ խնդիրը այն չէ, թե ինչ կմտածեն մեր մասին օտարազգի ներկայացուցիչները, այլ այն է, թե Հայաստանը ինչ է պատրաստվում անել և, որոնք են լինելու այն գործողությունները, որ մեր շահերը կտանեն առաջ»,-ընդգծեց Թևան Պողոսյանը և նշեց՝ մենք պետք է հասկանանք թե ինչ բացթողումներ ենք ունեցել նախկինում:

Թևան Պողոսյանի հավաստմամբ՝ մարդկանց մեջ մի գաղափար է շրջանառվում՝ տեսնես ԱՄՆ դեսպանը կկարողանար Ադրբեջանի հասցեին նման բան ասել, վերջինս  շեշտեց. «Ուրեմն ադրբեջանցիները կարողացել են չէ աշխատել և այնպիսի պատկերացումներ ձևավորել, որ նրանց հասցեին չի ասվում նման բան»:

Դիտարկմանը՝ կարո՞ղ ենք ասել, որ Միլսի այս հայտարարության հիմքը հայերիս բացթողումն է, վերջինս միանշանակ պատասխանեց.«Եթե մեզ մոտ 3-4 տարի դեսպան է մնում և հետո ասում  է, որ իմ պատկերացումները այսպիսինն էին, ուրեմն՝ իհարկե սա մեր բացթողումն է: Մենք պետք է հասկանանք, թե որտեղ են մեր բացթողումները, որ այդպիսի սխալ տպավորություն ենք թողել: Մենք պետք է գիտակեցնք, որ եթե մեր շահերը այլ են, ուրեմն պետք է ամեն ինչ անենք մեր շահերը առաջ տանելու համար»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Միլսի հայտարարությանը տված մեկնաբանությանը, Պողոսյանն ասաց. «Նա ուզում էր ասել, ես՝ որպես Հայաստանի վարչապետ, միշտ առաջնորդվելու եմ հայկական շահերով»:

Հիշեցնենք, որ  վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մեկնաբանելով Ռիչարդ Միլսի հայտարարությունը ասել, էր՝ ԱՄՆ հեռացող դասպանի հայտարարությունը կարող եք համարել հեռացող դեսպանի հայտարարություն: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ