20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Անվանվել է աշխարհի լավագույն կղզին

Զբոսաշրջիկները անվանել են աշխարհի լավագույն 10 կղզիները։ Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Ինդոնեզիայի Յավա կղզին։ Զբոսաշրջիկների շրջանում հարցումը անց է կացրել Travel & Leisure լրատվամիջոցը։

Զբոսաշրջիկների կարծիքով Յավայում շատ տպավորիչ են ջրվեժները, հրաբուխները, սպիտակ ավազով լողափերը, ինչպես նաև հին տաճարները և հյուրանոցների սպասարկումը։

Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են դարձյալ ինդոնեզական Բալի և Լոմբոկ կղզիները։ Չորրորդ տեղում Մալդիվներն են, հինգերորդը նորզելանդական Ուաիհեքե կղզին է։

Լավագույն տասնյակի մեջ հայտնվել են նաև Փալավանը (Ֆիլիպիններ), Մավրիկիան (Մավրիկիայի Հանրապետություն), Սեբուն (Ֆիլիպիններ), Փարոսը (Հունաստան) և Թասմանիան (Ավստրալիա)։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ