19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Այնքան կուզենայի ուժեղ կին չլինել, կուզենայի լինել թույլ. Նադեժդա Սարգսյանը այսօր կդառնար 64 տարեկան

Այսօր Նադեժդա Սարգսյանը կդառնար 64 տարեկան: Նա ծնվել է 1954թ. Երեւանում:  Սիրված երգչուհուն  ճանաչողները բնութագրում են երկու բառով` ուժեղ կին:

«Այնքան կուզենայի ուժեղ կին չլինել, այնքան կուզենայի լինել թույլ, որին պետք է գուրգուրել… Չնայած դժգոհ չեմ, իմ ամուսինը միշտ ինձ վերաբերվել է որպես թույլ կին… Երեւի, կյանքի դժվար ճանապարհներից է, որ կարողացել եմ կամաց-կամաց հաղթահարելով առաջ գնալ` իմ աշխատանքը, իմ որակը պահպանելով: Հարվածներն են, որ ինձ այսօր այդքան ուժեղ են դարձրել: Բայց էլի եմ ասում` ավելի լավ է կողքիդ ուժեղ տղամարդիկ լինեն եւ օգնեն քեզ ավելի առաջ գնալ, քան ամեն օր ինքդ մտածես` ինչ անել, որ կարողանաս կայուն մնալ: Իսկ ես չեմ ուզում նույն մակարդակին մնալ, իմ ձգտումը միշտ եղել է ավելիին հասնել, բարձրանալ:

Իսկ դրա համար խորհուրդ եմ տալիս` մոռանալ բոլոր բամբասանքները, մոռանալ իրար հետեւից խոսելը եւ ավելի շատ մտածել մասնագիտական զարգացման մասին ու վստահ քայլերով առաջ գնալ` ամուր կանգնելով մեր լավ, հայկական հողին: Ես ձեզ վառ օրինակ` հաղթահարելով դժվարությունները, կհասնեք ամեն ինչի: Բոլորիս ճանապարհներին էլ եղել են տարբեր վտանգներ, դժվարություններ, բայց միայն սերը դեպի աշխատանքը ինձ կարողացել է այսպես ամուր պահել»,-մի առիթով ասել է երգչուհին:

Տիկին Նադյայինի մտերիմները ասում են՝ Նադյան ուժեղ էր` երկար պայքարեց չարաբաստիկ հիվանդության դեմ, ավաղ… հանձնվեց:

Ինքը հաճախ էր կատակում իր անվան շուրջ. «Քանի որ անունս Նադեժդա է, հենց այդ «նադեժդայով» էլ պետք է ուղղորդվեմ ու գնամ առաջ»:

Նադեժդա Սարգսյանը հիվանդ էր քաղցկեղով և վերջին մեկ տարին բուժման նպատակով բնակվում էր ԱՄՆ-ում, բայց ինչպես տիկին Նադյան էր ասում՝ սիրտն ու հոգին Հայաստանում էր:

Անցյալ տարվա հոկտեմբերին` ծննդյան օրվանից օրեր առաջ եկավ Հայաստան, սակայն կրկին ինքնաթիռ նստել բժիշկներն արգելեցին: Երկար տարիներ չարաբաստիկ հիվանդության դեմ կռիվ տալով` ասում էր«Թող ինձ նման այս հիվանդության դեմ բոլոր պայքարողների համար օրինակ լինեմ, որ տեսնեն` միայն ուժեղ լինելով ու դրական էներգիայով եմ պայքարում քաղցկեղի` քաղցած բջիջների դեմ: Բայց առանց հավատի ու Աստծո գոյության, ես չեմ կարող պայքարել, փառք Տիրոջը»: 

Սիրված երգչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը մահացել է հուլիսի 2-ին՝ նրա մահվան պատճառը երկարատև ծանր հիվանդությունն էր:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ