19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վճարիր 3 մլն 600 հազար դրամ եւ ազատ ես. Հրապարակ

Խմբագրություն դիմած քաղաքացին խնդրում էր հետաքրքրվել, թե երբ կարող է Հա­յաստան վերադառնալ 27 տարին լրացած իր որդին, ով չի բնակվում Հայաստանում, եւ ում նկատմամբ հետախուզում է հայտարարված՝ զինծառայությունից խուսափելու համար: Նման դեպքերի համար օրենքը նախատեսում էր, որ քաղաքացին, վճարելով 1 մլն 800 հազար դրամ, ազատվում է քրեական պատասխանատվու­թյունից:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հով­հաննիսյանը մեզ ասաց, որ այդ հրամանը շուրջ 1 տարի է’ չի գործում, օրենքի համաձայն, պետք է վճարվի շուրջ 3 մլն 600 հազար դրամ գումպր: «Եթե իրենք գտնվում են հետախուզման մեջ, դիմում են զինկոմիսարիատ, կամ իրենց վստահ՛­ված անձն է լիազորագրով դիմում, եւ ընթացա­կարգն իրենց բւսցապրվում է, իսկ իրականում մոտ 6 ամիս տեւում է գործընթացը: Դա օրենք է, որը գործում է մինչեւ եկող տարվա առաջին կե­սի ավարտը, բայց հնարավոր է փոփոխություն կրի»: Իսկ շատ են վճարողները:

«Վիճակագրու­թյուն այս պահին չունեմ, բայց՝ այո: Մոտ մեկ տարի է, որ դարձել է 3 մլն 600 հազար, դիմում­ներն այնքան են, որքան եղել են 1.8 մլն-ի ժա­մանակ. էական տարբերություն չկա»,-նշեց նա:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ