14 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2018

Պարո՛ն վարչապետ, Դուք չեք տիրապետում իրավիճակին. Մանվել Գրիգորյանի փաստաբան /տեսանյութ/

Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանի խոսքով ՝ գեներալ Մանվել Գրիգորյանի կատարած հանցանքները ներկայացվել են չափազանց ուռճացված և վատ ձևով:

«Պատկերացրեք փաստաբանի վիճակը, երբ խոսում է անմեղության կանխավարկածից և հանրության մի ստվար զանգված, որոնց մեծ մասը  ընտրությունների ժամանակ տասը հազար դրամով վաճառվում էին, այսօր քննադատում են մեզ և հայհոյախառը բաներ են ասում»,-ասաց նա և հավելեց, որ ամեն դեպքում վարչապետի կողմից եղել է հրահանգ՝ փաստաբանի անվտանգությանը հետևելու հետ կապված:

«Թվում էր՝ պետք է օբյեկտիվ քննություն գնա և եթե անձը  կատարել է այդ զազրելի հանցագործությունը պետք է պատասխան տա իր արած հանցագործության համար, բայց ամիսներ անց սկսեցին Մանվել Գրիգորյանի գործի մեջ մտցնել մի շարք գործեր, որոնք ընդհանրապես կապ չունեին Մանվել Գրիգորյանի հետ»,-նշեց նա:

Խոսելով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին, Բաղդասարյանը շեշտեց՝ իրենք բազմիցս բարձրաձայնել են Մանվել Գրիգորյանի առողջական վատ վիճակի մասին, բայց արդյունքում պետական լիազոր մարմինը գտել է, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում և նրա հիվանդությունները համատեղելի են կալանքը շարունակու հետ. «Հարգելի պարո՛ն վարչապետ Դուք չեք տիրապետում իրավիճակին, խնդրում եմ հանձնարարեք մի կոմպետետ անձի ստուգելու,  երբ Մանվել Գրիգորյանը կալանքը կրում էր ինչպիսի առողջական վիճակում էր, և կալանքը կրելուց հետո նրա հիվանդությունները ավելացել են, թե՝ ոչ: Եթե պարզվի, որ ես ճիշտ չեմ ասում՝ ես ստախոս եմ, եթե պարզվի, որ պետական լիազոր մարմինները ձեզ իրականությանը չհամապատասխանող զեկույցներ են ներկայացնում ուրեմն մեր արդարադատության համակարգը այս առումով  կաղում է»:

Բաղդասարյանը հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը այս դրվագով իրավիճակին չի տիրապետում, և հորդորեց ստուգել՝ արդյո՞ք կան հիմքեր, որ Մանվել Գրիգորյանը շարունակի կրել կալանքը: «Եթե չկան նման հիմքեր ուրեմն նշանակում է Մանվել Գրիգորյանի նկատմամբ տեղի է ունենում դասական խոշտանգում և նա գտնվում է պատանդի կարգավիճկում: Նրա առողջական վիճակը այնքան վատ է, որ նա իմ կարծիքով դանդաղ մահանում է»,-ասաց նա:

Հիշեցնենք, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև խոշոր չափով գույք հափշտակելու մեջ մեղադրվող Մանվել Գրիգորյանը կալանքի տակ է հուլիսի 19-ից: Իսկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը օրեր առաջ որոշում է կայացրել ևս երկու ամսով երկարաձգել գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ