20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Զգույշ եղեք, քանի որ չգիտեք, թե երբ է ժամանակը

Բարի լույս, այսօր չորեքշաբթի է, եկեղեցական օրացույցի համաձայն պահքի օր է: Յուրաքանչյուրս գիտենք մեր հնարավորությունը պահք պահելու առումով, բայց կա մի բան, որ ոչ ոք չի կարող ասել, թե անհնար է անել:
Ես չեմ հավատում, թե գտնվի մի տուն, որտեղ Նոր Կտակարան չլինի, կամ Աստվածաշունչ, կամ երկուսը միասին: Բայց հավատում եմ, որ բոլորը չեն, որ վաղ առավոտից բացում են Աստվածաշունչը, կարդում են օրվա պատգամը, աղոթում են և դուրս են գալիս տնից: Հիմա կասեք ժամանակ չկա, ճի՞շտ է: 

Այո, համաձայն եմ: 
Ուրեմն, ժամանակ ունենք լոգանքի, հագնվելու, երբեմն պճնվելու, կամ հարդարանքի, սուրճի, նախաճաշի, մի քանի անգամ հայելու առջև շուռումուռ գալու, հեռախոսը ականջին դրած` մակեաժ անելու, հագուստ մի քանի անգամ փոխելու և այլն: Այս բոլորը մեզնից խլում է մի 40 րոպե նվազագույնը: Իսկ օրվա պատգամը, որը կարևոր է նշված բոլոր բաներից` խլում է 5րոպե, ուշադիր կարդալու դեպքում:

Հիմա համոզվեցի՞նք, որ, ոչ թե ժամանակ չունենք, այլ ցանկություն չունենք, որովհետև մեր կյանքում կարևոր բաները դարձել են երկրորդական և անկարևորները` գլխավոր: Ու այսպես ամեն օր անտեղյակ մեր գլխավոր նպատակից, մենք դուրս ենք գալիս տնից և երեկոյան վերադառնում նույն հոգսերով, նույն գանգատներով: Բայց երանելի են նրանք, որոնք առանց մակեաժի դուրս կգան տնից, բայց առանց օրվա պատգամի դուրս չեն գա: Օրինակ, եթե այսօր կարդաինք պատգամը, որ ասում է`
«Եւ երբ տեսնէք սարսափելի պղծութիւնը՝ տեղ գտած այնտեղ, ուր չպէտք է լինէր (ով կարդում է, թող իմանայ)»: Մարկ.13:14 Ասում է ով կարդում է թող իմանա, իսկ եթե չենք կարդում ուրեմն չենք իմանա չէ՞:

Իսկ սարսափելի պղծությունների մասին մենք ամեն օր լսում ենք, տեսնում ենք և չենք զարհուրում: Բայց նաև զգուշացնում է` 

«Զգո՛յշ եղէք, հսկեցէ՛ք ու աղօթեցէ՛ք, քանի որ չգիտէք, թէ ե՛րբ է ժամանակը». Մարկ.13:33
Աղոթենք, կարդանք, զգուշանանք, սթափ լինենք, եկեղեցուց չկտրվենք, որովհետև սարսափելի պղծությունները մոտենում են մեր դռներին: Փառք Աստծուն, որ զգուշացրել է, զգուշացնում է, և շարունակում է զգուշացնել: Ով ականջ ունի լսելու, կլսի Սուրբ Գրքի խոսքերը:

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ