19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյան, ձեզ լավ չեն հասկացել, կամ դուք եք ինչ-որ բան սխալ արել

44156957_10216868048953220_5170269970088591360_n

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզոյան – Ararat Mirzoyan, հեղափոխական այլ պարոնայք

Նկարում պատկերվածը ձեր քարոզած սիրո և հանդուրժողականության հետևանքն է։ Կա’մ ձեզ լավ չեն հասկացել, կա՛մ դուք եք ինչ-որ բան սխալ արել։

Արման Սաղաթելյանին ես 90-ականների սկզբից եմ ճանաչում։ Փոքր երեխա էի, մեր դպրոցի շենքի մի հատվածում մենք դաս էինք անում, մյուս հատվածում՝ զինվորներ էին ապրում։ Ամեն անգան, երբ Ստեփանակերտը ռմբակոծվում էր, այդ զինվորները վազում էին մեզ մոտ ու արագ-արագ անվտանգ տեղ տանում, նկուղում տեղավորում։ Ահա այդ զինվորներից մեկը Արման Սաղաթելյանն էր։ Իհարկե այն ժամանակ անձնապես ծանոթ չէինք, բայց հետո երբ իմացա, որ Սգոն նրանցից մեկն էր, ինքն ինձ համար դարձավ էտ ժամանակվա իմ ու զինվորների ընկերության խորհրդանիշ։ Մենք իրար էն ժամանակ ենք հարգել սովորել ու այդ հարգանքն այնքան շատ է, որ ոչ մի բանով չափելի չէ։ Դա 80%-ոց ռեյտինգ չի, դա հարյուրհազարավոր հրապարակ չի, դա միլիոններ ու միլիարդներ չի… Վստահ եմ՝ հասկանում եք ինչի մասին եմ խոսում։

Խնդրանքս է (դեռ խնդրանք)՝ հավաքեք ձեր թափթփուկներին։ Գծեր կան, որ չարժե անցնել։ Ամեն դեպքում չարժե։ Գրում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ