19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Ալավերդի քաղաքի բնակչությունը ստիպված կլինի անցնել կտրուկ ու անկանխատեսելի գործողողությունների. բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

092527184982

SOS Ալավերդի նախաձեռնության անդամ Օլեգ Դուլգարյանը հրապարակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված «Էյ Սի Փի» ՓԲ ընկերության կոլեկտիվի բաց նամակը։

«Այսօր կամ վաղը մեր գործարանը կանգնած է փակման եզրին, որը միակ աշխատատեղն է մեր քաղաքում ու հարակից բնակավայրերում։ Մենք չենք ուզում, որ այս անորոշ կարգավիճակից մոտ 630 ընտանիք մնա առանց օրվա հացի։

Հարգելի պարոն Փաշինյան, մեր կոլեկտիվի և Ալավերդի քաղաքի հույսը մեր նորընտիր կառավարությունն է։ «Էյ Սի Փի» ՓԲ ընկերության կոլեկտիվն այսօր գտնվում է անորոշության մեջ, չգիտենք մեր հետագա ճակատագիրը։ Ընկերության աշխատանքով ապահովվում է Ալավերդի քաղաքի բնականոն կյանքը։ Գործարանի փակվելը նշանակում է Ալավերդու և հարակից շրջանների բնակչության արտագաղթ։

Ընկերության աշխատակիցների մեծ մասը գտնվում է վարկային պարտավորությունների տակ։

Այսօր արդեն տնօրինության կողմից հրահանգավորվել է դադարեցնել արտացոլիչ վառարանի աշխատանքը։ Տեխնոլոգիական առումով վառարանի սառեցումը կառաջացնի վառարանի և ծխատարի ամբողջական համակարգի վթարային իրավիճակ։

Պարոն վարչապետ, «Էյ Սի Փի» ՓԲ ընկերության կոլեկտիվը խնդրում է միջոցներ ձեռնարկել լուծելու վերոշարադրյալ խնդիրը։ Այլապես Ալավերդի քաղաքի բնակչությունը ստիպված կլինի անցնել կտրուկ ու անկանխատեսելի գործողողությունների, որոնք կարող են դիտվել միտումնավոր քայլեր ուղղված մեր կառավարության դեմ», – ասվում է վարչապետին ուղղված բաց նամակում։

Հիշեցնենք, նախօրեին Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները ի նծան բողոքի փակել էին Մ-6 միջպետական ճանապարհն ու «Հարավկովկասյան երկաթուղու» երկաթգիծը:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ