25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ուշագրավ ակնարկ. ԱՄՆ դեսպանը բացում է ԼՂ կարգավորման շուրջ փակագծերը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը չի կարծում, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի»:

EVN Report-ին տված հարցազրույցում Ռ.Միլսն ասել է, որ հայ ժողովուրդը պետք է որոշի` կարգավորման որ տարբերակին է պատրաստ:

«Ես զարմացած էի, երբ առաջին անգամ այստեղ եմ եկել և պարզել, որ ինձ հանդիպած հայերի մեծամասնությունը կտրականապես դեմ է եղել օկուպացված տարածքների վերադարձին` որպես բանակցային գործընթացի մի մաս: Ինձ զարմացնում է այն փաստը, որ Հայաստանում գրեթե քննարկում չկա ընդունելի լուծման կամ հնարավոր փոխզիջումների մասին: Իմ կառավարության երկար տարիների ընկալումն այն էր, որ այդ տարածքներն ի սկզբանե վերցվել էին հետագայում` «հող՝ խաղաղության դիմաց» բանաձևում օգտագործվելու համար: Իսկապես շատ զարմացած էի հայտնաբերել, որ այդ տարբերակն այլևս որևէ աջակցություն չունի», – ասել է Ռիչարդ Միլսը:

Նրա խոսքով՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմն ավելի է սրել հայերի ընկալումները:

«Սակայն դաժան իրականությունն այն է, որ ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձ», – ասել է դեսպանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ