16 Նոյեմբերի, Ուրբաթ, 2018

Պատասխան տալու պահը … և ոչ թե «թռնելու»

111111111111-n127531-1

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան հանրագրում բավական ուշագրավ գրառում է թողել, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Դանիելյանը նախորդ սկանդալային գրառումներում բաց եւ ուղիղ քննադատել է նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին՝ նշելով, թե սկանդալային գրառումներ է կատարել, որով պնդում է, որ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը մի շարք սխալներ է թույլ տվել, որոնց հետեւանքները ծանր են:

Արմեն Դանիելյանն այս անգամ նշում է.

Իրական կյանքում ոչինչ չի սղագրվում, իսկ քաղաքականության մեջ առավել ևս… Անթույլատրելիի սահմանագիծը վազանցած ոչ մի պաշտոնյա չպետք է անպատիժ մնա: Հասարակության հույսն ու հավատը խորտակած իշխանության ներկայացուցիչները պետք է անպայմանորեն պատասխանատվության կանչվեն: Չէր կարող աղքատ երկրում լինել այդքան միլոնատեր պաշտոնյաներ … անթույլատրելի էր… Իսկ եթե դեռ ոմանց թվում է, թե կարող են թալանածը վայելել եվրոպաներում, ապա դա նրանց մանկական «դժբախտ» երազանք է:

Այո՛, դժբախտաբար ես տեսել եմ նման պաշտոնյաների: Տեսել եմ աստեղնային կյանքով ապրող պաշտոնյաների, որոնց թվում էր՝ պետությունը իրենք են: Իսկ պետությունը ես եմ, դուք եք, պետությունը մենք ենք՝ ժողովուրդն է:  Սեփական ժողովրդին և Հայրենիքը ավերած մարդը անարժեք է՝ բոլոր առումներով, իսկ պատասխանատվությունից խուսափող աճպարարները դժբախտ մարդիկ են: Այդպիսիք դժբախտ են բոլոր առումներով … նրանց համար չկա որևէ սրբություն՝ ծնող, ընտանիք, ընկերություն… Հայրենիք… նրանք իրենցից բացի ոչ մեկի չեն տեսնում:

Այսօր այդ ձախողվածներից ոմանք այլևս պաշտոն չեն ուզում. նրանք «հեռանում» են Հայաստանից Եվրոպական Միությունում աշխատելու… Իսկ ավելի ճիշտ… նրանք «խուսափում» են  պատասխանատվությունից: Ստացվում է, որ շուրջ տաս տարի դատաիրավական համակարգը մասսայական բռնաբարումների ենթարկածն իրեն իրավունք է վերապահել խոսել ազնվության մասի՞ն: Երբեք… ոչինչ չի մոռացվել և չի մոռացվի…

Իսկ ով պետք է է պատասխան տա մարդկանց՝ սևազգեստ մայրերին, Բուդաղյաններին, Ավետիսյաններին և մյուսներին իրենց «չապրած» կյանքի համար… Ո՞վ, հարցնում եմ… Հեշտ է խոսել ազնվության մասին, մինչդեռ դժվար է ապրել ազնիվ … Ոչ մեկ չկասկածի, որ ես հասնելու եմ Եվրոպա… մարդկանց հույսն ու հավատը «բռնաբարող» մեծամիտը չի կարող լինել ազնիվ, չի կարող և վերջ… 

Այսօր եկել է հատուցման պահը… պատասխան տալու պահը… և ոչ թե «թռնելու»… Իսկ այն դժբախտները՝ ովքեր ընդամենը ամիսներ առաջ իրենց «երջանիկ էին» համարում հայ մարդուն «դժբախտացնելով» պետք է հատուցեն: 

Բարդ է հիշել բոլոր այն ողբերգությունները, որոնց միջով անցել է հայ մարդը. նա աքսորվել է սեփական հողից, բայց մնացել է անպարտ, անկոտրում: Ամերիկացի նկարիչ և գրող Ռոքուել Քենտնը մի առիթով ասել է. «Հայաստանը հրաշքների երկիր է: Եթե ինձ հարցնեին, թե մեր մոլորակի վրա որտեղ է հնարավոր հանդիպել ամենից շատ հրաշքների, ես ամենից առաջ կտայի Հայաստանի անունը…Ակամա ապշում ես, որ աշխարհի այս փոքր անկյունում կարելի է հանդիպել այնպիսի հուշարձանների ու այնպիսի մարդկանց, որոնք կարող են դառնալ ամբողջ աշխարհի զարդն ու հպարտությունը: Թող երիցս փառավորյալ լինի հողը հայկական, տաղանդների օրրանը, մեծ սխրանքների օրրանը»:

Հ.Գ. Ժողովուրդը, որը չի ցանկանում մահանալ, երբեք չի մահանա…

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ