20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ցուցադրական պատրանք. 168 Ժամ

Հոկտեմբերի 17-ին ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը մասնակցելու է Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստին, որտեղ ներկայացնելու է ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը: Հետաքրքրականն այն է, որ այդ նախագիծն անգամ ուղարկված չէ կարծիք ստանալու նպատակով, այնպես որ, Վենետիկի հանձնաժողովը որևէ կարծիք չի հայտնելու, պարզապես գործող իշխանությունները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փորձում են գոնե ձևական գործընթաց ապահովել՝ Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցության ցուցադրական պատրանք ստեղծելու նպատակով:

Ակնհայտ է, սակայն, որ այս ժամանակահատվածում այդ համագործակցությունը, բացի Արարատ Միրզոյանի այցից ու մնացած այլ արարողակարգային ձևականություններից, որևէ այլ ընթացք չի ստանալու, որովհետև Վենետիկի հանձնաժողովը կարծիք չի հայտնելու, քանի որ, ինչպես արդեն նշվեց, հանձնաժողովը դեռևս չունի նախագիծը: Իսկ իշխանությունները շտապում են. այնքան են շտապում, որ միակ բանը, որ կարողանում են անել, դա փոխվարչապետի մակարդակով Վենետիկի հանձնաժողովի աչքերին «թոզ փչելն» է:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ