23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ժամանակավոր ԱԺ կլինի. 168 Ժամ

«Առաջիկա ընտրություններում, բնականաբար, առաջատար դիրքեր կունենա իշխող կուսակցությունը, բացար­ձակ առաջատար, դա ցույց տվեցին ավագանու ընտրությունները, թեև դրան ընդդիմությունը չէր մասնակցել: Իմ համոզմամբ, ավագանու ընտրությունների պատկերը  չի լինի, քանի որ Աժ ընտրություններում որևէ ուժ չի կարող ստա­նալ ձայների 81%-ը:

Այսինքն՝  պատկերն էապես տարբեր կլինի, բայց իշխող կուսակցության առաջնորդությամբ: Միևնույն ժամանակ չեմ կարծում, որ ընդդիմությունը լուրջ ձայներ կստանա մայիսյան իրադարձություններից հե­տո, թեև առաջիկա ընտրություններին, իմ կարծիքով, ավելի բազմազան ուժեր կմասնակցեն, քան ավագանու ընտ­րություններին: Ըստ իս, Երեք կուսակցություն կհայտնվի Աժ-ում»,- թերթի հետ զրույցում այս մասին ասել Է ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը անդրադառնալով ՀՀ ներքաղաքական զարգացումներին:

Իր հերթին գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախն ասել է, որ առաջիկա ընտրությունների արդյունքում ձևավոր­ված խորհրդարանը ժամանակավոր կգործի մինչև երկիրը դուրս գա ներկայիս զարգացումների հետևանքների փուլից հաղթահարելով անցումային փուլը, վերականգնելով քաղաքական դաշտի կենսունակությունը, վերականգ­նելով տնտեսական վիճակը, ներդրումային դաշտը, տնտեսական միջավայրը, քանի որ անկայուն քաղաքական զարգացումները լավ հիմք չեն ներդրումների համար.

«Անցումային ԱԺ-ի դեպքում բնական կլինի իշխանության ստացած ձայների մեծամասնությունը և ընտրությունների արդյունքում ստացված ինչ-որ առումով անցանկալի պատկերի առկայությունը, քանի որ դա պետք է լինի ժամանակավոր խորհրդարան»:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ