19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Քաղաքական զրո արդյունքով գագաթնաժողով

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պաշտոնական կայքում տեղադրվել են երեւանյան17-րդ գագաթնաժողովի ավարտին հրապարակված «Երեւանյան հայտարարությունն» ու ընդունված բանաձեւերը: Անդրադառնալով վերոնշյալին՝ քաղաքագետ, իրավաբան Ռոբերտ Մարգարյանը նշում է. «Հիմք ընդունելով հրապարակված փաստաթղթերը՝ պարզվում է, որ «Երեւանյան հայտարարության» մեջ որեւէ հղում չկա ղարաբաղյան հակամարտությանը, իսկ «Ճգնաժամային իրավիճակների, հետճգնաժամային իրավիճակների եւ խաղաղության հաստատման վերաբերյալ բանաձեւում» ղարաբաղյան հակամարտության մասին տեղ է գտել ընդամենը հետեւյալ պասիվ դիրքորոշումը. «Վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման համար եւ հիշեցնում ենք, որ երկարատեւ խաղաղությունը պահանջում է հակամարտության բոլոր կողմերի անկեղծ ներգրավումը գործընթացում, համանախագահների առաջարկությունների հիման վրա»: Պարզվում է, որ ՖՄԿ-ի երեւանյան գագաթնաժողովի արդյունքը մեզ համար եղել է ընդամենը մի նախադասություն, որը անցնող տարիների ընթացքում բազմիցս տարբեր խմբագրմամբ տեղ է գտել ԼՂ-ի հակամարտության կապակցությամբ հրապարակված բանաձեւերում ու հայտարարություններում»: 

Քաղաքագետն ընդգծում է, որ ո՛չ «Երեւանյան հայտարարության» եւ ո՛չ էլ գագաթնաժողովի բանաձեւերում չկա Հայաստանի Հանրապետության պաշտոնապես ճանաչված, նաեւ Արցախի Հանրապետության սահմանների դեմ ադրբեջանական կողմի ոտնձգությունները, Թուրքիայի տարածքում հայկական պատմա-մշակութային կոթողների ոչնչացումը եւ միջազգային սահմանների անօրինական կերպով փակ պահելը դատապարտող գոնե մեկ նախադասություն: «Դատելով Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովների ամփոփիչ հաղորդագրություններում շարունակաբար ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ տեղ գտնող բանաձեւերից դժվար չէ կռահել, որ մեր հակառակորդ երկիրը նման մակարդակի գագաթնաժողովը ինչպես էր ծառայեցնելու ընդդեմ մեզ, իսկ մենք ընդամնենը հրճվեցինք ու բավարարվեցինք էժան սելֆիներով, հայկական երաժշտության ներքո Մակրոնի ու Թրյուդոյի պարով ու մեր հյուրին «Եռագույնը» հիշեցնող գուլպաներ նվիրելով, ասում է Ռ. Մարգարյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ